Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան...

14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Transcript of Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան...

Page 1: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԵԿԱՆՏԱՐԵԿԱՆ

ՀԱՇՎԵՏՎՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

20082008

Page 2: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան .......................................................................................3

Գյուտեր և օգտակար մոդելներ ....................................................4

Ապրանքային նշաններ և արդյունաբերական նմուշներ ............6

Ֆիրմային անվանումներ...............................................................10

Տեղեկատվական տեխնոլոգիաներ .............................................10

Լիցենզային և զիջման մասին պայմանագրերի գրանցում ......12

Իրավական դաշտ .........................................................................13

Միջազգային համագործակցություն ...........................................13

Հրատարակվում է Մտավոր սեփականության գործակալության կողմից

Խմբագրական կոլեգիա՝

Դիզայնը և էջադրումը՝

Արմեն ԱԶԻԶՅԱՆ

Անդրանիկ ԽԱՉԻԿՅԱՆ

Արմինե ՓԵԹԱԿՉՅԱՆ

Գոհար ԱԴԱՄՅԱՆ

Կարինե ՄԵԼՈՅԱՆԻ

0010, Երևան, Գլխավոր պող., Կառավարական տուն 3

Հեռ. 563-267 հայտերի ընդունման բաժին

Հեռ. 561-126 տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժին

Internet։ www.aipa.am

E-mail։ [email protected]

© ՀՀ մտավոր սեփականության գործակալություն

Page 3: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

3

ՆԱԽԱԲԱՆ

Մտավոր սեփականության բնագավառի Հայաստանի Հանրապետության օրենսդրու-թյանը համապատասխան Մտավոր սեփականության գործակալությունը 2008թ. շարունակեց արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովման հետ կապված իր հիմնական գործառույթների իրականացումը՝ ապահովելով գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների հայտերի ընդունման, փորձաքննության անցկացման, պահպանական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև պաշտոնական տեղեկությունների հրապա-րակման և իր կանոնադրությամբ նախատեսված այլ աշխատանքների կատարումը։

Միևնույն ժամանակ ուշադրություն է դարձվել օրենսդրական պրակտիկայի ընդ-հանրացմանը և բնագավառի կատարելագործմանը վերաբերող աշխատանքներին, գլխավորապես իրավական դաշտի կատարելագործմանը, ինչն իրականացվել է ՀՀ կառավարության 2008թ. գործունեության կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում։ Ընդունվել է «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ նոր օրենքը, ինչպես նաև «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ նոր օրենքը, որը կփոխարինի «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքին։

Նշված օրենքներն ուժի մեջ են մտել 2009թ. հունվարի 1-ից։Բացի դրանից, մշակվել և ՀՀ էկոնոմիկայի նախարարի հաստատմանն են ներկայացվել

նշված օրենքներից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտեր։

Page 4: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

4

Աղյուսակ 1

Երկիրը 2007 2008

Հայաստան 141 233

Այլ երկրներ 6 6

Ընդամենը 147 239

Գ Յ Ո Ւ Տ Ե Ր Ե Վ Օ Գ Տ Ա Կ Ա Ր Մ Ո Դ Ե Լ Ն Ե Ր

2008թ. Մտավոր սեփականու թյան գոր ծա կալություն է ներկայացվել 230 գյու-տի և 9 օգտակար մոդելի հայտ, որոնցից 233-ը՝ ազգային հայտատուներից, 6-ը՝ օտար երկրյա հայտատուներից (աղյուսակ 1)։

2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված գյուտերի և օգտակար մոդելների հայտերի ընդհանուր քանակը 1992 թվա-կանից սկսած կազմել է 2954։

2007թ. համեմատությամբ 2008թ. ստացված հայտերի ընդհանուր քանակը աճել է 92-ով, ընդ որում ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը նույնպես աճել է 92-ով, իսկ օտարերկրյա հայտատուներից ստացված հայտերի քանակը մնացել է նույնը՝ 6 ։

Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ընթացակարգով Մտավոր սեփականության համաշ խար-հային կազմակերպության Միջազգային բյուրո (Ժնև) ներկայացվող միջազգային և Եվրասիական արտոնագրային կոնվեն-ցիայի ընթացակարգով Եվրասիական ար-տո նագրային գերատեսչություն (Մոսկվա) ներկայացվող եվրասիական հայտերով գործակալությունը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաս-տանի Հանրապետության քաղաքա ցիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտա-պես բնակվող ֆիզիկական անձանց համար։

2008թ. գործակալությունը ստացել է 5 միջազգային հայտ, ստուգել է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, դրանց համա պատասխանությունը սահմանված պահանջներին և արդյունքում սահմանել է միջազգային հայտերի ներկայացման թվա-կանը և այդ թվականից մեկամսյա ժամ-կետում դրանք առաքել է Միջազգային բյուրո։

Այսպիսով, 1994-2008թ.թ. ժամանա-կաընթացքում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Մի-ջազ գային բյուրո առաքվել է գյուտի 54 միջազգային հայտ։

2008թ. գործակալությունը ստացել է 2 եվրասիական հայտ, ստուգել է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, դրանց հա-մապատասխանությունը սահմանված պա-հանջներին և արդյունքում սահմանել է եվրասիական հայտի ներկայացման թվա-կանը և այդ թվականից մեկամսյա ժամ-կետում դրանք առաքել է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն ։

Page 5: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

5

Նկ. 1

Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում Եվրասիական արտոնա-գրային գերատեսչություն առաքվել է գյուտի 15 եվրասիական հայտ։

Հաշվետու ժամանակաշրջանում 199 հայտով անցկացվել է նախնական փոր-ձաքննու թյուն և որոշում է կայացվել հայ տերի պաշտոնական հրապարակման մա սին։

Գործավարությունն ավարտվել է 147 հայտով, ընդ որում՝

• 127 հայտով կայացվել են որո շում-ներ նախնական արտոնագիր տալու մա սին.

• 10 հայտով կայացվել են որոշումներ օգտա կար մոդելի արտոնագիր տալու մա սին.

• 8 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը հետ կանչելու մասին.

• 2 հայտով կայացվել են որոշումներ գյու տի հիմնական արտոնագիր տալու մասին։

Հայտերի քննարկման արդյունքները դիագրամի տեսքով բերված են նկ.1-ում։

2008թ. ազգային և օտարերկրյա հայտատուներից ստացված հայտերի բաշխումն ըստ Միջազգային արտո նա-գրային դասակարգման բաժինների բերված է նկ.2-ում՝ գրաֆիկի տեսքով։

2008թ. տրվել է գյուտի 127 արտոնագիր և օգտակար մոդելի 11 արտոնագիր։

Գյուտի Հայաստանի Հանրապե տու-թյան 2188 արտոնագրերից 2008 թվականի տվյալներով Հայաստանի Հանրապե տու-թյան տարածքում գործում են 358–ը, օգ-տակար մոդելի 149 արտոնագրերից՝ 39-ը։

2008 թվականի տվյալներով Հայաս-տանի Հանրապետության տարածքում գործում են 3068 Եվրասիական արտո-նագրեր։

13 8

163

137

0

50

100

150

200

2007 2008гÛïÁ Ñ»ï ϳÝãí³Í ׳ݳã»Éáõ »õ ³ñïáݳ·Çñ ï³ÉÁ Ù»ñÅ»Éáõ Ù³ëÇÝ áñáßáõÙ ëï³ó³Í ѳÛï»ñ

²ñïáݳ·Çñ ï³Éáõ Ù³ëÇÝ áñáßáõÙ ëï³ó³Í ѳÛï»ñ

Page 6: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

6

Ա Պ Ր Ա Ն Ք Ա Յ Ի Ն Ն Շ Ա Ն Ն Ե Ր Ե Վ

Ա Ր Դ Յ Ո Ւ Ն Ա Բ Ե Ր Ա Կ Ա Ն Ն Մ Ո Ւ Շ Ն Ե Ր

2008թ. ազգային ընթացակարգով Մտա վոր սեփականության գործա կա լություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1443 հայտ (որոնցից 939-ը՝ ազգային հայտատուներից) և ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի 4 հայտ։

Ապրանքային նշանների 1385 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն։ Հետ է կանչվել 60 հայտ, իսկ 110 հայտով կայացվել են ապրանքային նշանի գրան-ցումը մերժելու մասին որոշումներ։

Գրանցվել են 1189 ապրանքային և սպասարկման նշաններ (որոնցից 675-ը՝

ազգային հայտատուների անունով), որոնց բաշխումն ըստ հայտատուների երկրների դիագրամի տեսքով բերված է նկ.3-ում։

Ապրանքի ծագման տեղանվան 4 հայտով կատարվել է նախնական փոր-ձաքննություն, և կայացվել է տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին 3 որոշում։

Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում Հայաս-տանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 3197 ծանուցում։

A. سñ¹áõ Ï»Ýë³Ï³Ý å³Ñ³ÝçÙáõÝùÝ»ñÇ

µ³í³ñ³ñáõÙ

B. î³ñµ»ñ ï»ËÝáÉá·Ç³Ï³Ý åñáó»ëÝ»ñ,

ïñ³Ýëåáñï

C. øÇÙdz, Ù»ï³Õ³·áñÍáõÃÛáõÝ

D. سݳͳ·áñÍáõÃÛáõÝ, ÃáõÕÃ

E. ÞÇݳñ³ñáõÃÛáõÝ, É»éݳ·áñÍáõÃÛáõÝ

F. ػ˳ÝÇϳ, Éáõë³íáñáõÃÛáõÝ, ç»éáõóáõÙ,

ß³ñÅÇãÝ»ñ »õ åáÙå»ñ, ½»Ýù »õ é³½Ù³Ùûñù,

å³ÛûóÙ³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñ

G. üǽÇϳ

H. ¾É»Ïïñ³Ï³ÝáõÃÛáõÝ

Նկ. 2

41

28

79

13

23

33

16

0 0 1 0 2 2 1 0

41

28

80

0

15

25

34

16

0

10

20

30

40

50

60

70

80

A B C D E F G H

²½·³ÛÇÝ Ñ³Ûï³ïáõÝ»ñÇó

úï³ñ»ñÏñÛ³ ѳÛï³ïáõÝ»ñÇó

Àݹ³Ù»ÝÁ

Page 7: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

7

Նկ. 3

Միջազգային ծանուցումներով կայացվել են 2726 որոշումներ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ։ Նախնական մերժման մասին կայացվել է 389 որոշում, իսկ վերջնական մերժման մասին՝ 465։

Հայտերի բաշխումն ըստ հայտա տու-ների երկրների բերված է աղյուսակ 2-ում։

Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 12 հայտ։

2007 թ. համեմատությամբ 2008 թ. ազ-գային հայտատուներից ստացված հայտերի քանակը աճել է՝ 882-ի դիմաց (2007թ.) 939 հայտ։

Ինչ վերաբերում է օտարերկրյա իրա-վաբանական անձանց ակտիվությանը, ապա այն նվազել է ազգային ընթա ցա-կարգով՝ 595-ի դիմաց (2007թ.) 504 հայտ։

Հաշվետու ժամանակաշրջա նում Մտա-

վոր սեփականության գործա կալու թյուն է ներկայացվել 24 արդյունաբերական նմուշի հայտ (որոնցից 8-ը՝ ազգային հայ-տատուներից, 4-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 3-ը՝ Ավստրիայից, 1-ը՝ Բելառուսից, 1-ը՝ Գերմանիայից, 1-ը՝ Կո-րեայի Հանրապետությունից, 2-ը՝ Ռուսաս-տանի Դաշնությունից, 1-ը՝ Նիդեռլանդներից, 1-ը՝ Չինաստանից, 2-ը՝ Ճապոնիայից ) ։ Դրանցից 8-ը ստացել են արտոնագիր, 11-ի համար կայացվել է որոշում արտոնագիր տալու մասին։

2007 թ. համեմատությամբ ազգային և օտարերկրյա հայտատուներից ստացված հայտերի քանակը աճել է՝ ազգայինը՝ 7-ի դիմաց (2007թ.) 8 հայտ և օտարերկրյա հայտատուներինը՝ 11–ի դիմաց (2007թ.) 16 հայտ։

2008թ. տրվել է արդյունաբերական նմուշի 13 արտոնագիր։

6

675

457

4 6 9 4 4 5 19 21 8 1139

14

133

5 11 4 4 4 4

6318 13 10

56

0

200

400

600

Page 8: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

8

ԵրկիրըԸստ ազգային

ընթացակարգի

Մադրիդյան համաձայնագրի

և դրան կից արձանագրության

շրջանակներում

Ընդամենը

Հայաստան 939 - 939

ԱՄՆ 142 188 330

Ավստրալիա - 11 11

Ավստրիա 1 48 49

Արաբական Միացյալ

Ամիրայություններ1 - 1

Բելառուս 3 38 41

Բենիլյուքս - 174 174

Բուլղարիա 2 46 48

Գերմանիա 17 342 359

Դանիա 3 38 41

Եգիպտոս - 8 8

Եվրոպայի Միություն (OHIM) - 98 98

Էստոնիա - 8 8

Թուրքիա 2 98 100

Իռլանդիա 6 17 23

Իսլանդիա - 36 36

Իսպանիա 2 62 64

Իտալիա 1 184 185

Իրան 4 10 14

Լատվիա - - 0

Լեհաստան 15 57 72

Լիխտենշտայն 7 58 65

Լյուքսեմբուրգ 2 - 2

Կիպրոս 16 - 16

Կորեայի Հանրապետություն 13 18 31

Կուբա 1 2 3

Հնդկաստան 7 - 7

Աղյուսակ 2

Page 9: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

9

Հորվաթիա - 8 8

Հունաստան 16 17 33

Հունգարիա 1 84 85

Ղազախստան - 14 14

Ճապոնիա 27 87 114

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային

Իռլանդիայի Թագավորություն

13 98 111

Մոլդովայի Հանրապետություն - 16 16

Նիդեռլանդներ 2 - 2

Նորվեգիա - 12 12

Շվեդիա 3 29 32

Շվեյցարիա 57 268 325

Չեխիա 3 37 40

Չինաստան 10 198 208

Պորտուգալիա - 8 8

Ռումինիա - 24 24

Ռուսաստանի Դաշնություն 43 278 321

Սերբիայի Հանրապետություն - 8 8

Սիրիայի Արաբական

Հանրապետություն- 9 9

Սլովակիա - 12 12

Սլովենիա - - 0

Վիրջինյան կղզիներ 8 - 8

Վրաստան 16 38 54

Ուկրաինա 6 112 118

Ֆինլանդիա 5 28 33

Ֆրանսիա 4 168 172

Այլ երկրներ 45 100 145

Ընդամենը 1443 3197 4640

Page 10: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

10

Ֆ Ի Ր Մ Ա Յ Ի Ն Ա Ն Վ Ա Ն Ո Ւ Մ Ն Ե Ր

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ա Կ Ա Ն Տ Ե Խ Ն Ո Լ Ո Գ Ի Ա Ն Ե Ր

2008 թ. Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ֆիրմային անվանման գրանցման 4111 հայտ։

Գրանցվել է 3988 անվանում, մերժվել է 123-ը։

Համաձայն ՀՀ կառավարության

2000թ. հուլիսի 7-ի N o289 որոշման, ֆիրմային անվանման մեջ “հայ”, “Հայաս-տան”, “հայկական” բառերի և դրանց թարգմա նությունների օգտա գործման համար հաշվետու ժամա նակաշրջանում տրվել է 19 թույլտվություն, որը 2007թ. համեմա տությամբ 2-ով պակաս է ։

2008 թ. լազերային սկավառակներով հրապարակվել են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղե-կագրի 12 համար՝ №1(45) - № 12 (56)։ Տեղեկագրերը հրապարակվել են երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն, որոնց մեջ ընդգրկվել են պաշտոնական տեղեկու-թյուններ 127 գյուտի, 11 օգտակար մոդելի, 14 արդյունաբերական նմուշի արտոնա-գրերի, 1271 գրանցված ապրանքային և սպասարկման նշանների մասին և տեղեկու-թյուններ ապրանքային նշանների գրանցման գործողության երկարաձգման, հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների, գրանց-ված ֆիրմային անվանումների հայտերի մասին, ինչպես նաև տեղեկություններ արտոնագրերի և ապրանքային նշանների զիջման պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման մասին։

Իրականացվել է 127 գյուտի և 11 օգտակար մոդելի գծագրերի ներմուծումը, առաջին էջերի, լրիվ նկարագրությունների և հավակնության սահմանումների էլեկտրո-

նային ձևերի, ինչպես նաև 14 արդյու-նաբերական նմուշի նկարագրության պատ-րաստումը և հրապարակումը՝ արտոնա-գրատերերին, գրադարաններին փոխան-ցելու, գործակալության համակարգչային ցանցում ներքին օգտագործման համար, ինտերնետային կայքում, ինչպես նաև «CIS-PATENT» սկավառակի վրա տեղադրելու համար՝ համընդհանուր օգտագործման նպա տակով։

Իրականացվել է 2007 թ. «Տարեկան հաշվետվություն» տեղեկագրի նախապատ-րաստումը և հրապարակումը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով և դրանց էլեկտրոնային ձևերի պատրաստումը ինտեր-նետային էջում տեղադրելու համար։ Տարեկան հաշվետվությունները ուղարկվել են 26 օտարերկրյա պետությունների արտոնագրային գերատեսչություններ։

Հրատարակվել է «Գյուտերի հայտեր» պաշտոնական տեղեկագրի 12 համար։

Մտավոր սեփականության համաշ-խարհային կազմակերպություն (ՄՍՀԿ)

Page 11: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

11

ներկայացնելու համար պատրաստվել են 2007 թ. տեխնիկական և վիճակագրական հաշվետվությունները գյուտերի և օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների վերաբերյալ։

«Գյուտերի հայտեր» պաշտոնական տեղեկագրերը և գործակալության 2007թ. տարեկան հաշվետվությունը տեղադրվել են ինտերնետային էջում՝ համընդհանուր ծանոթացման նպատակով։

Պաշտոնական տեղեկագրերն անհա-տույց փոխանցվել են Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Հայաս-տանի ճարտարագիտական համալ սարանի, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գրադարաններ և Հայաստանի ազգային գրադարան և ազգային գրապալատ։ Պաշ-տոնական տեղեկագրերն անհատույց ու-ղարկվել են նաև ՀՀ մարզային կենտ րոններ։

Գործակալությունը շարունակել է Գի-տա տեխնիկական լրատվության հայկա կան կենտրոնի արտոնագրային ֆոնդի համա-լրումը։ Կենտրոնին տրամադրվել է օտար-երկրյա պետությունների արտո նագրային գերատեսչություններից ստացված տեղեկա-տվու թյունը։

Նախնական պայմանավորվածությամբ, արտոնագրային տեղեկատվության փոխա-նակման շրջանակներում, ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը պաշտո-նական տեղեկագրերն ուղարկել է 21 օտար-երկրյա պետությունների արտոնագրային գերատեսչություններ, ինչպես նաև՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմա-կերպություն (ՄՍՀԿ), Եվրոպական արտո-նագրային գերատեսչություն (ԵԱԳ) և Եվրասիական արտոնագրային գերատես-չություն (ԵԱԱԳ)։

Ի կատարումն «Կոմպակտ սկավա-ռակների վրա արտոնագրային տեղեկատ-վական տարածաշրջա նային համա տեղ արտադրանքի թողարկման մասին» համա-

ձայնագրի, որին մասնակցում են ԱՊՀ 9 երկրներ, թողարկվել են «CISPATENT» անվանմամբ 12 կոմպակտ սկավառակներ, որոնցից 4 համարներում զետեղված են Հայաստանի Հանրապետությունում արտո-նագիր ստացած 165 գյուտի և 11 օգտա-կար մոդելի մասին մատենագիտական տվյալներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Վերոհիշյալ համաձայնագրի կատարման աշխատանքներն ընթացքում են։ «CIS-PATENT» սկավառակներով տեղեկա-տվության փոխանակման շրջանակներում Մտավոր սեփականության գործակա-լությունը արտոնագրային տեղեկա տվու-թյուն է ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրիայի, Ֆրան սիայի, Կանադայի և Եվրոպական արտոնագրային գերատեսչություններից կոմպակտ սկավա-ռակներով։

2008թ. շարունակվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված գյուտերի և օգտակար մոդելների մասին տվյալների փոխանցումը Եվրասիական արտոնագրային գերատեսչություն՝ տեղեկատվական որոն-ման համակարգի հիմնապաշարի հա մա-լրման նպատակով։

Թարմացվել են գործակալության ին-տեր նետային կայքի «Վիճակագրական տվյալներ», «Օրենքներ», «Միջազգային պայ-մանագրեր», «Ենթաօրենսդրական ակտեր», «Ձևաթղթեր», «Պաշտոնական հրապա-րակումներ» ենթաէջերը։

Իրականացվել է «Գյուտերի և օգտա-կար մոդելների», «Ֆիրմային անվանումների» հիմնապաշարների տվյալների տեղադրումը գործակալության ինտերնետային էջում։

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ մտավոր սեփականության գործակալության ինտերնետային կայքի որոնման համակարգը համալրվել է ԵԱԱԳ-ում գրանցված և ՀՀ տարածքում գործող գյուտերի հիմնապաշարի որոնման համակարգով։

Հիմք ընդունելով «Ֆիրմային անվա-նումների մասին» ՀՀ նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 1-ից,

Page 12: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

12

հնարավորություն է ընձեռվել ֆիրմային անվանումների հայտերը գործակալություն ներկայացնելէլեկտոնային եղանակով ։

Մտավոր սեփականության գործակա-լության ինտերնետային կայքը ներկայացվել է 2008 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացված էլեկտրոնային բովանդակության համահայ-կական III մրցույթին, որին ներկայացված էին 377 աշխատանքներ, և արժանացել է գլխավոր մրցանակներից մեկին։

Հաշվետու ժամանակաշրջանում շարու-նակվել են գործակալության ավտոմա-տացման և տեխնիկական վերազինման աշխատանքները։ Գործակալությունը վերա-զինվել է երեք Intel(R) Core(TM)2 DUO տե-սակի համակարգիչներով, համակարգչային օժան դակ սարքերով և սարքավորումներով,

այդ թվում՝ անխափան սնուցման աղբյ-ուրներով։ Վերացվել են գործակալության տեղե կատվական համակարգի մեջ շահա-գործման ընթացքում ի հայտ եկած թերու-թյունները և բացթողումները։ Զարգացման արդյունքում առաջացած խնդիրների ներդրման նպա տակով կատարվել են փոփոխություններ և լրացումներ Մտավոր սեփականության գործակալության տեղե-կա տվական համա կարգում։

Իրականացվել է Windows XP, Windows Vista համակարգերի և Microsoft office-ի տեղադրում և կարգաբերում, օպերացիոն համակարգի սպասարկում, համակարգչային ծրագրերի տեղադրում և կարգաբերում, վնասված համակարգիչների և ծրագրերի ախտորոշում և անսարքության վերացում։

Լ Ի Ց Ե Ն Զ Ա Յ Ի Ն Ե Վ Զ Ի Ջ Մ Ա Ն Մ Ա Ս Ի Ն

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ր Ե Ր Ի Գ Ր Ա Ն Ց Ո Ւ Մ

Հաշվետու ժամանակաշրջանում Ար-տո նագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգի և Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգի համա-ձայն գործակալությունը շարունակել է լիցենզային պայմանագրերի և պահ պա-նական փաստաթղթերի զիջման պայմա-նագրերի քննարկումն ու գրանցումը։

2008թ. ընթացքում քննարկվել և

գրանցվել են 85 պայմանագրեր, որոնցից 60-ը՝ ապրանքային նշանների զիջման մասին, 20-ը՝ ապրանքային նշանների օգ-տագործման լիցենզիա տալու մասին, 4-ը՝ գյուտի արտոնագրի զիջման մասին, 1-ը՝ արտոնագրային հասարակ լիցենզիա տա-լու մասին։

Ապրանքային նշանների զիջման պայ-մանագրերը կնքվել են ինչպես օտարերկրյա, այնպես էլ ազգային իրա վաբանական անձանց միջև։

Page 13: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

13

Ի Ր Ա Վ Ա Կ Ա Ն Դ Ա Շ Տ

2008թ. շարունակվել են բնագավառի իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները, մասնա վո-րապես ընդունվել և 2009թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքները, որոնք համաձայնեցված են TRIP`s համաձայնագրի և Եվրամիության մի շարք դիրեկտիվների դրույթներին։

ՀՀ կենտրոնական բանկի հետ հա-մատեղ մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի և այդ կապակցությամբ բանկային համակարգի մի շարք օրենք-ներում լրացումներ և փոփոխություններ

կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Սկսվել են «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Մտավոր սեփականության գնա-հատման մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքների նախագծերի մշակ-ման հետ կապված աշխատանքները։

Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մի շարք նորմատիվային փաստաթղթերի նախա-գծեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են համապատասխան առաջարկություններ և դիտողություններ։

Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն Հ Ա Մ Ա Գ Ո Ր Ծ Ա Կ Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Միջազգային ոլորտում Մտավոր սե-փա կանության գործակալությունը հիմնա-կանում համագործակցում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմա-կերպության (ՄՍՀԿ), Եվրոպական արտո-նագրային գերատեսչության (ԵԱԳ), Եվ-րասիական արտոնագրային գերատես-չության (ԵԱԱԳ), ինչպես նաև ԱՊՀ և այլ երկրների նմանատիպ կազմակերպու թյուն-ների հետ։

Հաշվետու ժամանակաշրջանում մի-ջազ գային համագործակցության շրջա-նակներում գործակալության մասնա-գետները մասնակցել են ՄՍՀԿ, ԵԱԳ, TAIEX և ԵԱԱԳ, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան

կողմից կազմակերպվող սեմինարներին, գործնական հանդիպում ներին և որա-կավորման բարձրացման դասընթացներին։ Գործակալության չորս մասնագետներ փորձի փոխանակման նպա տակով այցելել են ԱՄՆ, ընդ որում երեք մասնագետ՝ արտոնագրային գերա տեսչություն, մեկ մասնագետ՝ ԱՄՆ առևտրի պալատի SABIT ծրագրի շրջա նակներում։

TAIEX ծրագրի շրջանակներում գոր-ծա կալության պետը, պետի տեղակալը և մեկ մասնագետ մասնակցել են Մյունխենում կազմակերպված ԵԱԳ- TAIEX համատեղ ֆորումին, որտեղ քննարկվել են Մտավոր սեփականության գործակալության և TAIEX

Page 14: Annual Report 2008 · Տարեկան հաշվետվություն 2008 Տարեկան հաշվետվություն 5 Նկ. 1 Այսպիսով, 1997-2008թ.թ. ժամանա-կաընթացքում

20

08

Տա

րե

կա

ն հ

աշ

վե

տվ

ու

թյո

ւն

14

ծրագրի միջև համագործակցության հնա-րավորությունները։

2008թ. սեպտեմբերին Մտավոր սե-փա կանության գործակալության և Լիտվայի Հանրապետության պետական արտոնա-գրային բյուրոյի միջև ստորագրվեց փորձի փոխանակման և համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Հաշվետու ժամանակաշրջանում գոր-ծա կալության չորս մասնագետներ երեք շաբաթով մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մտավոր սեփականության պետական ինստիտուտի կազմակերպած ուսուցողական ծրագրերին։

2008թ. հոկտեմբեր ամսին գործա-կալության մեկ աշխատակից մասնակցել է ՄՍՀԿ համաշխարհային ակադեմիայի

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների միջտարածաշրջանային միջանկյալ սեմինարին, որը կազմակերպ-վել էր ՄՍՀԿ-ում և Մեծ Բրիտանիայի հեղինա կային իրավունքի խորհրդում։

2008թ. նոյեմբերի 5-7-ը Մտավոր սե-փա կանության գործակալությունը հյուր-ընկալեց ՄՍՀԿ համաշխարհային ակա-դեմիայի դեկան Մ. Սինջելային, նրա օգնա-կան Ա. Դոլուդբաևային և ՄՍՀԿ Եվրոպայի և Ասիական որոշ երկրների բաժնի աշ-խատակից Ս. Տլևլեսովային։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մտավոր սեփա-կանության գործակա լության և ՄՍՀԿ համաշխարհային ակադեմիայի միջև հա-մա գործակցության շրջանակների ընդլայն-մանը վերաբերող հարցեր։