Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին...

42
ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿՓակ բաժնետիրական ընկերություն Մասրիկ 1 արևային կայան Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿՓԲԸ Տնօրեն՝ _________________Ն.Ֆասքել Երևան, 2018

Transcript of Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին...

Page 1: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

“ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ” Փակ բաժնետիրական ընկերություն

Մասրիկ 1 արևային կայան

Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ

“ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ” ՓԲԸ

Տնօրեն՝ _________________Ն.Ֆասքել

Երևան, 2018

Page 2: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ............................................................... 3

1.1. Տեղեկատվություն ձեռնարկողի մասին .............................................................................. 3 1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը ............................................ 3 1.3. Իրավական դաշտը ................................................................................................................. 3 1.4. Գործունեության հակիրճ նկարագրությունը .................................................................... 5

2. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ6

2.1. Տեղադիրքը ............................................................................................................................... 6 2.2. Ռելիեֆը, երկրաձևաբանությունը, երկրաբանական կառուցվածքը ............................ 8 2.3. Կլիմա ............................................................................................................................................ 9 2.4. Սեյսմիկ պայմանների բնութագիրը .................................................................................. 13 2.5. Մակերևույթային ջրերի որակի բնութագիրը .................................................................. 15 2.6. Մթնոլորտային օդի որակի բնութագիր ............................................................................ 17 2.7. Աղմուկ և թրթռում ................................................................................................................. 18 2.8. Հողի որակի բնութագիրը .................................................................................................... 19 2.9. Կենսաբազմազանությունը ................................................................................................. 21 2.10. Պատմամշակութային միջավայր ......................................................................................... 29 2.11. Ծրագրի տեղամասի սոցիալական միջավայրը ................................................................ 31

3. ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ ............ 33

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ............................................................................ 34

Page 3: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1.1. Տեղեկատվություն ձեռնարկողի մասին

Ներկայացվող գործունեության և սույն նախնական գնահատման հայտի ձեռնարկող է հանդիսանում՝ <<ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ>> ՓԲԸ-ն (գրանցման համարը՝ 58.120.1025778), որի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք, 1618, 1-ին փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 2 հասցեն:

1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը

Ներկայացվող գործունեության անվանումն է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Գեղամասար համայնքների տարածքում «Մասրիկ 1» արևային էլեկտրակայանի և օդային գծերի շինարարություն և շահագործում:

Ընդամենը հայցվող տարածքը կկազմի 177 հա: Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական

մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտ.ժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտ.ժ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)1:

Այնուամենայնիվ, Հայաստանը էապես ետ է մնում եվրոպական երկրներից արևային էներգետիկայի բնագավառում:

ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք կազմակերպական, ֆինանսական և օրենսդրական քայլեր խթանելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը:

Սույն նախաձեռնության նպատակն է կառուցել և շահագործել Հայաստանում առաջին արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանը:

1.3. Իրավական դաշտը Մասրիկ 1 արևային էլեկտրակայանի նախագծման, շինարարության և

շահագործման ընթացքում անհրաժեշտ է ուղորդվել ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի պահանջներով, ինչպես նաև ՀՀ կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի դրույթներով:

Ասպարեզը կարգավորող ՀՀ օրենսդրական ակտերը.

• Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք

• Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք

1 http://www.minenergy.am/page/416

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 3

Page 4: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

• “Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին” Հայաստանի Հանրապետության օրենք (2014)

• “Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենք /12.12.1992թ./

• “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” ՀՀ օրենք /04.03.1996թ./

• «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

• Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի մասին օրենք • Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի մասին օրենք

Հայաստանի Հանրապետության թափոնների մասին օրենք

• Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենք

• Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք

Այս և այլ կարգավորող օրենքների պահանջների կատարումը ապահովելու համար ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնվեն գործունեության բոլոր փուլերում, ինչպես նաև հիմնարար միջազգային համաձայնագրերը, որոնց շարքում՝ ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա (Օրհուս1998թ.), ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիա (Ռիո դե Ժանեյրո,1992թ.), ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա (Նյու Յորք,1992թ.) և այլն:

Նախատեսվող գործունեության կամ ոլորտային կամ տարածքային զարգացման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը պետք է գնահատվի նախագծի իրագործումից առաջ: ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014թ.-ի օրենքը սահմանում է դրույթներ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար, ինչպես նաև սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության թույլատրելի սահմանները:

Համաձայն այս օրենքի, գործունեությունները դասակարգվում են 3 կատեգորիաների` Ա, Բ և Գ: Արևային կայանի հետ կապված գործունեությունը ներառված է Գ կատեգորիայի մեջ, եթե կայանի զբաղեցրած տարածքը լինի 40 հա և ավելի, ինչպես Մասրիկ 1 ՖՎ կայանի դեպքում:

Համաձայն ՀՀ ՇՄԱԳՓ-ի մասին օրենքի պահանջի փորձաքննություն պետք է իրականացվի նաև բարձրավոլտ օդային գծերի /ՕԳ/ կառուցման համար: 110կՎ ՕԳ շինարարությունը ենթակա է փորձաքննության ըստ “Բ” կատեգորիայի:

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 4

Page 5: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Համապատասխանաբար Մասրիկ 1 արևային կայանի ամբողջ նախագիծը ենթակա է փորձաքննության որպես “Բ” կատեգորիա:

Համաձայն Համաշխարհային բանկի OP 4.01 գործառնական քաղաքակության փաստաթղթի, այս նախագիծը նույնպես դասակարգվում է Բ կատեգորիայի, հետևաբար դրա համար նույնպես պահանջվում է ՇՄԱԳ հաշվետվություն և բնապահպանական կառավարման պլան համաձայն ՀԲ մեթոդակարգերի:

Իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կարգավորման մասին մանրամասն տեղեկատվություն կտրվի ՇՄԱԳ հիմնական փուլում:

1.4. Գործունեության հակիրճ նկարագրությունը

1.4.1. Ընդհանուր նկարագրություն

Նախատեսվող արևային կայանը Ֆոտովոլտաիկ էլեկտրակայան է, որի նոմինալ հզորությունը կկազմի 55 մՎտ:

Այս արտադրական համալիրը կազմված է մի քանի ֆոտովոլտաիկ մոդուլների զուգահեռ և հաջորդական միավորումներից, որոնք էլ իրենց հերթին տեղակայված են հորիզոնական ՖՎ մոդուլների ստացիոնար կոնստրուկցիաների վրա:

• ԻՏԿ-ն բաղկացած է հետևյալ հզորության բաշխման սարքավորումներից` - մուտքային բաշխիչ սարք(եր)

- ելքային բաշխիչ սարք(եր)

- պաշտպանիչ բաշխիչ սարք(եր):

Ստացիոնար կառույցները կազմված են մի քանի շարքից, յուրաքանչյուր շարքում կան վահանակներ և դրանք կողմնորոշված են դեպի հարավ:

1.4.2. Նախատեսվող կայանի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները

Ըստ նախնական նախատեսվող կայանի տեխնոլոգիական լուծումները և տեխնիկական ցուցանիշները հետևյալն են.

• Տեխնոլոգիական մոդուլ` Bifacial crystalline Module

• Մոնտաժային կառուցվածքը՝ միաառանցք համակարգ

• Լարային անջատիչներ

• Կայանի ընդհանուր հզորությունը կկազմի 55 մՎտ,

• Ցանցին միանալու համար կկառուցվի նոր 33/110 կՎ ենթակայան

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 5

Page 6: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

• Միացման համար նախատեսվող 110 կՎ բարձրավոլտ օդային գիծը կունենա ընդհանուր 11 կմ երկարություն, կմիանա “Կապուտակ” և “Ակունք” օդային գծերի եռակողմ միացման կետին:

1.4.3. Օգտագործվող նյութերը և բնառեսուրսները

Կայանի շինարարության ժամանակ կօգտագոործվեն ցեմենտ/բետոն, երկաթյա կոնստրուկցիաներ, շինանյութեր և այլն, որոնց ցուցակը և ստույգ քանակները կներկայացվեն ՇՄԱԳ հաշվետվության կազմում:

Բնառեսուրսներից կօգտագործվի ջուր՝ ջրցանի, բետոնային խառնուրդի պատրաստման՝ եթե նախագծման փուլում որոշվի ունենալ բետոնախառնիչ, ինչպես նաև սպասարկող անձնակազմի խմելու և կենցաղային կարիքների համար:

Կայանի շահագործման համար հիմնական բնառեսուրսը կլինի արևի էներգիան:

2. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1. Տեղադիրքը

Մասրիկ 1 արևային կայանի և օդային գծերի համար հայցվող տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճին առափնյա Մասրիկի դաշտավայրում, Մեծ Մասրիկ և Գեղամասար համայնքների տարածքում: Շրջակա բնակավայրերից առկա հեռավորությունը՝ Մեծ Մասրիկ - 4.2 կմ, Փոքր Մասրիկ - 3.35 կմ, Նորակերտ - 4.5 կմ, Արփունք - 6.95 կմ, քաղաք Վարդենիս - 5.2 կմ, Սևանա լճի ափից - 7.2 կմ: Արևմուտքից այն դաշտամիջյան ճանապարհով սահմանակից է Արարատ-Սոթք երկաթգծին, հարավից և արևմուտքից Մեծ Մասրիկ համայնքի վարելահողերն են, հյուսիսից նույնատիպ անմշակ ու հարթ հողամասեր են, որոնք օգտագործվում են որպես արոտավայր:

Տեղանքը գտնվում է Սևանի ավազանի հարավարևելյան մասում՝ Սևանի, Արևելյան Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաների միջև: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լեռնալանջերից բացի առաջացրել է նաև սարավանդներ, քարակարկառներ: Հենց այս հատվածներում էլ` Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի միջև գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար: Դա հատկապես Մասրիկ գետի հովիտն է և համեմատաբար ընդարձակ Մասրիկի դաշտն է: Այդ հարթ

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 6

Page 7: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900-2200մ բարձրություն: Սևանա լճի արևելյան, հարավային և արևմտյան առափնյա հարթ տարածությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը` լեռնամարգագետնային հողերով:

Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային, ենթալպյան և ալպյան բուսատեսակները, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր ու խոտհարքներ: Գեղարքունիքի մարզում շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու , գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր: Այստեղ զգալի տարածքներ են զբաղեցնում փշարմավի պուրակները: Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի իջեցման հետևանքով խիստ կրճատվել են թռչունների ու ձկների տեսակները:

Հունվարի միջին ջերմաստիճանը -6 °C-ից մինչև-14 °C է, հուլիսինը՝ 8-16 °C, տարեկան տեղումները՝ 350-650 մմ ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։ Տարածքով հոսում են Մասրիկ, Բաբաջան, Փամբակ, Դարա, Կարճաղբյուր և այլ գետեր։ Գործում են Մասրիկի, Սոթքի, Գիլիի և այլ ջրանցքներ։

Նկար 2.1: Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքի ընդհանուր

համայնապատկերը

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 7

Page 8: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

2.2. Ռելիեֆը, երկրաձևաբանությունը, երկրաբանական կառուցվածքը

Մասրիկ 1 արևային կայանը գտնվում է Մասրիկի դաշտի կենտրոնական մասում: Մասրիկի դաշտը զբաղեցնում է Մասրիկ գետի ստորին հոսանքի ավազանը։

Բարձրությունը 1900-2000 մ է։ Հարթ մակերևույթն ունի թեքություն դեպի արևմուտք, ծածկված է լճագետաբերուկային նստվածքների հզոր շերտով։ Արևմուտքում՝ նախկին Գիլի լճի տեղում, կան տորֆի պաշարներ։ Մշակում են կարտոֆիլ, հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն և այլն։ Արևային կայանի համար հայցվող տարածքի ռելիեֆը հարթ է: Գարնանային ամիսներին տեղումներից և ձնհալից առաջացած ջրերը հիմնականում ներծծվում են կամ մասնակիորեն առաջացնում են աննշան ժամանակավոր լճակներ, որոնք տեղ տեղ ճահճացնում են գետինը: Ամռան ժամանակ այս ճահճացումներից միայն հետքեր են մնում՝ ավելի փարթամ կանաչով ծածկված մինչև կես մետր խորության փոսորակներ:

Մասրիկի դաշտավայրը դեպի արևմուտք /դեպի Սևանա լիճ/ փոքր թեքություն ունեցող գոգավորություն է շրջապատված Սևանի /հյուսիս-արևելքից/, Արևելյան Սևանի /հարավ-արևելքից/ և Վարդենիսի /հարավից/ լեռնաշղթաներով:

Արևելյան Սևանի կամ Կոնգուրի լեռնաշղթան գտնվում է է ՀՀ Գեղարքունիքի մարզի և ԼՂՀ-ի սահմանագլխին: Եզրավորում է Սևանա լիճը հարավ արևելքից 40 կմ երկարությամբ: Այն ջրբաժան է հանդիսանում Թարթառ գետի և Սևանա լճի միջև: Լեռնաշղթայի միջին բարձրությունը կազմում է 2700 մ: Առավել բարձրադիր է հարավային հատվածը, որտեղ գտնվում է Մեծ Ծարասար գագաթը (3441 մ): Բարձր գագաթներից են նաև Փոքր Ծարասարը՝ 3427 մ, Գոմքը՝ 3052 մ, Մոխրասարը՝ 3037 մ, Կատարաժայռը՝ 3008 մ, Թրասարը՝ 2869 մ: Արևելյան Սևանի լեռնաշղթայում է Սոթքր լեռնանցքը /2366 մ/: Մեծ Ծարասարի տեղամասում լանջերի թեքությունը հասնում է առավելագույնի (ավելի քան 30°): Շատ հատվածներում տարածվում են քարացրոններ: Արևելյան Սևանի միջին հատվածներում բարձրությունները նվազում են, բայց ավելանում է լեռնաշղթայի ասիմետրիկությունը:

Սևանի լեռնաշղթան ձգվում է Սևանի գոգավորության արևելյան հատվածով, հյուսիս արևմուտքից հարավ արևելք աստիճանաբար բարձրանում է, ամենաբարձր կետը՝ Քոչասար (Սատանախաչ) լեռն է (3319 մ) է Ադրբեջանի տարածքում, իսկ ՀՀ-ում՝ Փերեզակ լեռը (3290): Լանջերը միմյանցից տարբերվում են թե՛ բուսապատվածությամբ, թե՛ թեքությամբ: Հյուսիս արևելյան լանջերն անտառապատ են, հարավ արևմտյանը՝ պատված տափաստանային բուսականությամբ: Դեպի Սևան իջնող գետերը տարվա մեջ գործում են 3-4 ամիս: Այս լանջերին կան ժամանակավոր գործող հոսքեր, որոնք պարբերաբար վերածվում են սելավների: Լանջերին նկատվում է տափակ արտաբերման կոներ, որի պատճառը մի դեպքում լեռնաշղթայի բարձրացումն է, մյուս դեպքում՝ Սևանա լճի մակարդակի տատանումները:

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 8

Page 9: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Վարդենիսի լեռնաշղթան սահմանազատում է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերը և Արցախի հանրապետությունը: Ձգվում է Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը: Երկարությունը 60 կմ է, առավելագույն բարձրությունը Վարդենիս լեռն է /3552 մ/: Լեռնագագաթներից են Սանդուխտասարը /3454 մ/ և Փորակ լեռը /3047 մ/, որը երիտասարդ հրաբուխ է և որի լավայի հոսքը հասնում է մինչև Վարդենիս քաղաքը:

Մասրիկի դաշտը շրջապատող լեռնաշղթաները կազմված են կավճի, պալեոգենի և միոցենի ապարներից, ունեն ծալքաբեկորավոր կառուցվածք: Կազմված է հրաբխածին, մասամբ՝ նստվածքային /կրաքարային/ ապարներից: Այս ապարները տարալվացվել են դեպի Սևանա լիճ և կազմում են Մասրիկի դաշտի հիմքի բերուկային ապարները:

Դեպի լեռնալանջերը Մասրիկի դաշտի թեքությունը մեծանում է: Արևային կայանի համար հայցվող տարածքում դաշտը ունի աննշան թեքություն դեպի Սևանա լիճը: Մասրիկի դաշտի ցածրադիր մասերում տիրապետում են սևահողերը, իսկ բարձրադիր, շրջաններում՝ լեռնամարգագետնային հողերը։

2.3. Կլիմա

2.3.1. Հանրապետության կլիմայական պայմանները

Ներմայրցամաքային տեղադիրքի և լեռնաշղթաների առկայության շնորհիվ ՀՀ-ում կլիման հիմնականում չոր է և մայրցամաքային, թեև այն զգալիորեն տարբերվում է տարբեր մարզերում: ՀՀ-ն Կոպեն-Գեյգեր կլիմայի դասակարգման խմբում դասակարգվում է “Dfb” կարգի: Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ն ունի տաք ամառային ցամաքային կլիմա: Այս դասակարգման մեջ, D-ն ներկայացնում է Մայրցամաքային / Միկրո ջերմային կլիմայի խումբ, որն ունի միջինը 10oC ջերմաստիճան` տաք ամիսներին և միջինը` -3oC–ից ցածր, ցուրտ ամիսներին: Այս կլիմայական տեսակը սովորաբար առաջանում է մայրցամաքների ներսում կամ իրենց արևելյան ափերին, և 40o լայնությունից դեպի հյուսիս: f-ը ցույց է տալիս, որ տարվա բոլոր եղանակներին հնարավոր են առատ տեղումներ, իսկ b-ն ցույց է տալիս, որ ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 22oC-ից ցածր է, սակայն առնվազն չորս ամիս միջին ջերմաստիծանը լինում է 10oC-ից բարձր:

Տարածաշրջանային կլիմայի փոփոխությունը ՀՀ-ում նկատելի է: Ավելի ցածր բարձրությունների վրա ամառն ավելի երկար և ավելի տաք է` միջինը մոտ 25oC ջերմաստիճանով, իսկ ձմռանը ջերմաստիճանը նախալեռնային շրջանում նվազում է հասնելով -5oC-ի, այլ ոչ թե -12oC-ի, ինչպես լեռնային շրջանում է:

Տարեկան տեղումների տատանումները ամբողջ տարածաշրջանում պայմանավորված են տեղագրական ազդեցությամբ: Փոքր Կովկասի լեռները կանխում են խոնավ օդային զանգվածների մուտքը երկրի ներքին տարածաշրջաններ: Ծովի մակերևույթից 1400 մ մինչև 2000 մ բարձրությունների վրա մեկ տարվա ընթացքում շուրջ

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 9

Page 10: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

800 մմ տեղումներ են լինում, մինչդեռ երկրի ներքին շրջանի հարթավայրերում տեղումների քանակն ընդամենը 200 մմ –ից 400 մմ է:

2.3.2. Տեղի կլիմայական պայմանները

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքի կլիմայական պայմանների նկարագրության համար օգտվել ենք ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011թ. սեպտեմբերի 26-ի N 167-Ն հրամանով հաստատված ,,Շինարարական կլիմայաբանություն,, ՀՀՇՆ II-7.01-2011 փաստաթղթից: Այդ փաստաթղթով սահմանում են կլիմայական պարամետրերը, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման ժամանակ: Կլիմայական ցուցանիշները հիմնականում հաշվարկված են Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերի համար, որտեղ տեղակայված օդերևութաբանական կայանները ունեն դիտարկումների բավականին երկար (30 տարուց ոչ պակաս) շարք: Ցուցանիշները սրբագրված են վերջին տասնամյակի (2009թ. ներառյալ) տվյալների հաշվառումով: Տեղումների որոշ հարաչափերի հաշվարկման համար օգտագործվել են նաև կարճ շարք ունեցող օդերևութաբանական դիտակետերի տվյալները: Մեծ Մասրիկի կլիմայի բնորոշման համար հիմք է վերցրվել մոտակայքում գտնվող Մասրիկի օդևրևույթաբանական կայանի երկարատև դիտարկման արդյունքները: Համաձայն օդերևույթաբանական կայանի տվյալների Մեծ Մասրիկի կլիման պետք է բնորոշել ցուրտ, լեռնային, Ձմեռ` շատ ցուրտ, քամոտ, խոնավ, միջին ջերմաստիճանը հունվարին` մինուս 5°C-ից մինչև մինուս 12°C, հարաբերական խոնավությունը (ժամը 15-ին)` 70% և ավելի, քամու միջին արագությունը` 5.0-7.0 մ/վրկ: Ձմռան ամիսներին բնորոշ է կայուն ձնեծածկույթը՝ համարյա երեք ամիս տևողությամբ: Տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 432 մմ, թեև հնարավոր են նաև հեղեղներ՝ օրական մինչև 72 մմ: Տարվա ամենաշոգ և ամենաչոր ամիսը օգոստոսն է /առավելագույնը՝ 34 C0, օդի նվազագույն հարաբերական խոնավությունը 47 %/:

Քամու վարդի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գերակշռում է քամու արևելք - արևմուտք ուղությունը: Ընդ որում այդ պատկերրը սրվում է հատկապես տարվա տաք եղանակներին և հավանաբար կախված է Սևանա լճի նկատմամբ հայցվող տարածքի տեղադրքով: Այնուամենայնիվ հայցվող տարածքը կարելի է բնորոշել սակավ հողմաանվտանգ:

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 10

Page 11: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Աղյուսակ 2.1. Մթնոլորտային օդի միջին ջերմաստիճանը Մեծ Մասրիկում

Աղյուսակ 2.2. Օդի հարաբերական խոնավությունը Մեծ Մասրիկում

Բարձրու-թյունը ծովի

մակ., մ

Օդի հարաբերական խոնավությունը ըստ ամիսների, %

Միջին տարեկան

Միջին ամսական ժ. 15-ին

Հունվարին Օգոստոսին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Մեծ Մասրիկ

1940 76 77 75 69 68 69 67 68 66 70 74 76 71 66 47

Աղյուսակ 2.3. Մթնոլորտային տեղումները և ձնածածկույթը Մեծ Մասրիկում

Բնակա-վայրը

Տեղումների քանակը միջին ամսական / օրական առավելագույն, մմ

Ձնածածկույթ, մմ

Առավելագույն տասնօրյակային ձնածածկույթը

Տարվա ձնածածկույթի

օրերը

Ձյան մեջ ջրի առավելագույն

քանակը Ըստ ամիսների Տարեկան

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Մեծ Մասրիկ 19 19 27 37 62 65 43 35 29 43 31 22 432

73 107 154 23 29 32 30 44 48 54 72 36 40 35 18 72

Բարձրու-

թյունը ծովի մակ., մ

Միջին ջերմաստիճանը ըստ ամիսների, 0C Միջին

տարե-կան

Բացարձակ նվազագույն

Բացարձակ առավելագույն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Մեծ Մասրիկ 1940 -8.58.5 -7.97.9 -3.13.1 4.2 9.4 12.9 16.2 16.0 12.5 6.7 0.6 -5.9 4.4 -38.4 34

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 11

Page 12: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Աղյուսակ 2.4. Քամու պարամետրերը Մեծ Մասրիկում

Բնակավայրի, օդերևութաբանական կայանի անվանումը

Մ

իջին

տա

րեկա

ն մթ

նո լո

րտա

յի

ն ճն

շում

, (հՊ

ա)

Ա

միսն

եր

Կրկնելիությունը, % ըստ ուղղություննների

Միջին արագությունը, մ/վ

Անհ

ողմո

ւթյո

ւննե

րի

կրկն

ելիո

ւթյո

ւնը,

%

Միջ

ին

ամս

ակա

ն ա

րագո

ւթյո

ւնը,

մ/վ

Միջ

ին տ

արե

կան

արա

գութ

յուն

ը,մ/

վ Ո

ւժեղ

քա

մինե

րով

(15

մ/վ

օրե

րի ք

անա

կը

Հաշվարկային արագությունը,

մ/վ, որը հնարավոր է մեկ անգամ

"n" տարիների ընթացքում

Հյուսի սային

(Հս)

Հյուսիս- Արե վելյան (ՀսԱրլ)

Արե վելյա

ն (Արլ)

Հարավ- Արե

վելյան (ՀվԱրլ)

Հարավ (Հվ)

Հարավ- Արև

մտյան (ՀվԱրմ)

Արև մտյան (Արմ)

Հյուսիս- Արև

մտյան (ՀսԱրմ)

20 50 100

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

Մեծ Մասրիկ

834.9

հունվար

3 3 57 3 7 6 19 2 55 2.3

3.1 84 27 30 32

2.2 2.6 3.0 3.4 5.0 4.6 5.2 3.5

ապրիլ

3 2 43 3 8 6

3 64 3.0

3.5 3.0 4.2 4.3 6.1 4.446

46 3.6

հուլիս

3 2 84 2 1 1 6 1 77 5.0

2.9 4.6 6.4 5.1 3.6 3.0 3.3 3.1

հոկտեմբ ե

2. 2 53 3 4 4 29 3.0 59 2.4

2.1 2.9 3.9 3.8 4.6 4.2 4.2 3.5

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 12

Page 13: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

2.4. Սեյսմիկ պայմանների բնութագիրը

ՀՀ գտնվում է ակտիվ երկրաշարժային գոտում; Հյուսիսից հարավ առանձնացվում են հետևյալ սեյսմիկ զոնաները. Մերձքուռյան, Սոմխեթա-Ղարաբաղի, Մերձսևանյան, Կապան-Գոգորանի, Ծաղկունյաց-Զանգեզուրի, Երևան-Օրդուբադի, Ուրծ-Վայքի: Հիմնականում նշված զոնաների սահմաններով է անցնում երկրկեղևի խորքային բեկվածքները, որոնցից ամենախոշորն են Սևան-Աքերայի, Շիրակ –Զանգեզուրի և Միջին Արաքսյան /Երևանյան/ բեկվածքները: Բեկվածքների այս զոնաները թափանցում են երկրկեղևի 40-50 մետր խորություններ, իսկ երկրկեղևի մակերեսին արտահայտվում են 5-10 կմ լայնություն ունեցող գոտիներով, որոնց բնորոշ է օֆիոլիթային զուգորդության ձևափոխված ապարներ:

Նկար 2.2. Երկրակեղևի հիմնական խորքային բեկվածքները

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 13

Page 14: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Նկար 2.3. ՀՀ սեյսմիկ շրջանացման սխեմատիկ քարտեզը /նկարը վերցված է ՀՀ Պետական վիճակագրական վարչության կայքից: a=0.2g, մինչև 3 բալ, a= 0.3g, 3-ից 9 բալ, a=0.4g, 9 և ավելի բալ, a=0.5g, կործանարար երկրաշարժ/

Կազմված է ՀՀ սեյսմիկ գոտիավորման սխեմատիկ քարտեզը, որով երկրի տարածքը ստորաբաժանված է գոտիների՝ ըստ միևնույն մեծության սեյսմիկ վտանգի աստիճանի: Համաձայն այդ քարտեզի Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքին վերագրվում է գրունտի հորիզոնական արագացում a = 0.4g /գրունտային ստվարաշերտի վերին մակերևույթի վրա երկրաշարժի ժամանակ առաջացած արագացման մեծությունը հորիզոնական ուղղությամբ/, որը համարժեք է 3-9 բալ երկրաշարժի ուժգնության:

ՀՀ Շինարարության նախարարի ՀՀՇՆ II-6.02-2006 հրամանով սահմանվում է այն չափանիշները, որոնք պետք է դրվեն շենքերի ու կառուցվածքների նախագծման ու

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 14

Page 15: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

կառուցման ընթացքում /սեյսմակայունության հիմնական սկզբունքներ/: Սեյսմակայուն շինարարությունը իրականացվում է տարբերակված՝ երեք, ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ ՝ 1, 2, 3 սեյսմիկ գոտիներում, որոնց համար գրունտի հորիզոնական արագացման մեծությունը համապատասխանաբար 20, 30 և 40 սմ/վրկ2 է: Նույն հրամանի հավելվածում ներկայացված է ՀՀ բնակավայրերի ցուցակը ըստ սեյսմիկ գոտինների: Այդ ցուցակում Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Վարդենիս և Նորակերտ բնակավայրերը գտնվում են 3 սեյսմիկ գոտում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի 12.02.2013թ N 100-Ն հրամանով սահմանվում է սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների կազմակերպման և իրականացման դրույթները, համաձայն որոնց մշակվում են սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ, որոնք դրվում են մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման հիմքում, որոնք կիրառվում են տարածքների, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումների պլանավորման, արտակարգ իրավիճակների կառավարման և նրանց հետևանքների վերացման համար:

Հայցվող տարածքի կառուցապատման համար պարտադիր է ,,Սեյսմիկ պաշտպանության մասին,, ՀՀ օրենքի և վերը նշված իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը:

2.5. Մակերևույթային ջրերի որակի բնութագիրը

Տարածաշրջանի հիմնական ջրագրական միավորը Մասրիկ գետն է և Սևանա լիճը: Արևային կայանի համար հայցվող տարածքը մինչև 20-րդ դարի կեսերը հարակից էր Գիլլի լճին, որը անհետացավ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով:

Մասրիկ գետ. Մասրիկ գետը սկիզբ է առնում Արևելյան Սևանի լեռների հարավ-արևմտյան լանջերից և Ծովակ գյուղից հյուսիս թափվում է Սևանա լիճ։ /Ներկայումս գետի գետաբերանը մեծապես տեղաշարժված է/: Երկարությունը` 45 կմ, ջրհավաք ավազանը՝ 685 կմ2: Կազմվում է Արևելյան Սևանի լեռնաշղթայից սկիզբ առնող վտակներից: Լեռնահարթավայրային գետ է: Մասրիկի դաշտում գետի ընթացքը դանդաղում է, առաջացնում է մեանդրներ և զգալի չափով ճահճացած հովիտ: Ներկայում Մեծ Մասրիկ գյուղից 2 կմ հեռու, երկաթգծի կամրջից հետո գետը առնվել է արհեստական հունի մեջ: Մեծ Մասրիկ գյուղից 2.5 կմ գետի հոսանքն ի վեր Մասրիկի ջրերի մի մասը Մասրիկի ջրանցքով հոսում է դեպի արևմուտք և ոռոգում է մի քանի համայնքների դաշտերը: Գետի սնումը գերազանցապես ձնաանձրեային է, նաև՝ ստորերկրյա: Հորդանում է գարնանը: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Միջին տարեկան ծախսը՝ 3,01 մ3/վրկ (Տորֆավանի դիտակետ), հոսքը՝ 94,8 մլն մ3: Ձմռանը Մասրիկ գետը մասամբ սառցակալում է։

ՀՀ կառավարության կողմից ,,Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին,, որոշման (ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշում) սահմանված է ՀՀ-ում մակերևութային ջրերի որակի գնահատման համակարգը ջրի քիմիական որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար: Տարբերակում է

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 15

Page 16: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

կարգավիճակի հինգ դաս` գերազանց (1-ին դաս), լավ (2-րդ դաս), միջակ (3-րդ դաս), անբավարար (4-րդ դաս) և վատ (5-րդ դաս): Ջրի քիմիական որակի ընդհանրական գնահատականը ձևավորվում է վատագույն որակ ցուցաբերող ցուցանիշի դասով: ՀՀ-ում մակերևույթային ջրերի որակի մոնիտորինգ իրականացնում է Հայէկոմոնիտորինգ ՊՈԱԿ-ի կողմից: 2015 թվականի ընթացքում համաձայն Հայէկոմոնիտորինգի տվյալների Մասրիկ գետի Վերին Շորժա գյուղից վերև հատվածում ջուրը լավ որակի է (2-րդ դաս), իսկ գետաբերանի հատվածում` միջակ (3-րդ դաս)՝ պայմանավորված ֆոսֆատ իոնով:

Սևանա լիճ. Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով անուններով։

Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը` 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը` 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի` Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9մ)։

Սևանա լիճը բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը` Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն` այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Այն գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով` միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի և Գեղամա լեռները։

Խորհրդային կառավարման տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է /18 մ/, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։ 1978 թվականին ստեղծվում է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակի բարձրությունը վերականգնելու համար կառուցվել է Արփա – Սևան (48.3 կմ, 1963-81 թվականներ), ապա` Որոտան – Արփա դերիվատացիոն ջրատարները (21,6 կմ, 2004 թվական)։

Գիլլի լիճը նախկին ջրաճահճային լիճ է Սևանա լճի հարավ-արևելյան մասում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի մոտ։ Մինչև Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը ունեցել է մոտ 1.000 հա մակերես, 2 մ միջին խորություն։ Սնվել է Մասրիկ գետի և սարերից եկող աղբյուրների ջրերով։ Ունեցել է թռչունների և ձկների եզակի կենսաբազմազանություն։ Ավազանի ճահճային մասում բնադրող թռչուններից են եղել ձկնկուլը, քաջահավը, մոխրագույն սագը, բադը, կռունկը, տուրգանը, տարգալակտուցը, մոխրաայտ սուզակը: Թռչունների համաշխարհային չուի ճանապարհին եղել է բազմաթիվ թռչունների հանգստավայր, նաև որոշ տեսակների համար բերանպաստ եղանակային պայմաններում ձմեռելու վայր։ Սևանի ձկների համար այն եղել է ձվադրավայր։ Լճի տարածքում հանդիպել է հազվագյուտ ջրային բույս՝ եռատերև ջրառվույտը։

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 16

Page 17: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Սևանի իջեցման ծրագրի մեկնարկից հետո, նվազել է նաև Գիլի մակարդակը, իսկ 1953 թ՝ վերջնականապես չորացվել։ Նախկին լճի տարածքը ներկայում գործածվում է որպես տորֆի հանքավայր և գյուղատնտեսական նշանակությամբ հողատարածքներ։

2000 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել է Գիլի վերականգման ծրագիր, որը սակայն չի իրականացվել։ Ըստ մասնագետների, լճի վերականգնումը նախքան Սևանա լճի նախախորհրդային մակարդակի վերականգումը, Սևանա լճի ճահճացման գործընթացի վրա։

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքով չեն հոսում գետեր, առուներ, չկան լճեր և այլ ջրային տարածքներ: Այժմ այդ տարածքը օգտագործվում է որպես անջրդի արոտավայր: Հետևաբար այդ տարածքի կառուցապատումը չի խախտում տարածաշրջանի ջրային բալանսը: Հայցվող տարածքում և հարակից տարածքներում կան մի քանի տեղամասեր, որոնք տարվա գարնանային ամիսներին ճահճացման և ջրածածկման վտանգի տակ են: Հայցվող տարածքում աղբյուրների մշտական ելքեր չեն հայտնաբերվել: Ժամանակավոր, մշտական ելք չունեցող սակավաջուր մի քանի աղբյուրների հետքեր կան հայցվող տարածքի հյուսիս-արևմտյան սահմանագծով: Նրանց ելքի ջրերը 30- 50 սմ խորության փոսորակով հոսում է դեպի հարավ-արևմուտք, կուտակվելով երկաթգծի պաստառին չհասած՝ առաջացնելով գերխոնավ և ճահճային հողերի փոքրիկ տեղամասեր:

Մակերևութային և ստորգետնյա ջրերի որակի բնութագրերը

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքը հարթավայր է տեղադրված բերուկային ապարների հզոր շերտերի վրա: Այդ ապարները ներծծված են ջրով: Ստորերկրյա ջրերի մակարդակը կախված է տարվա եղանակից և Մասրիկ գետի հունի մակարդակից: Ենթադրվում է, որ այն գտնվում է 3 – 10 մետրի սահմաններում գետնի մակարդակից: Ստորերկրյա ջրերի հոսքը ուղղված է դեպի ավելի ցածր նիշում գտնվող Սևանա լիճ:

Տարածքի շրջակա դաշտավայրերում շահագործվել են բազմաթիվ խորքային հորեր, որոնց ջրերով ոռոգվել են շրջակա դաշտավայրերը: Մեծ Մասրիկ և մյուս ազդակիր համայնքներում կենցաղային նպատակներով ստորգետնյա ջրեր չեն օգտագործում: Ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշները բավարարում են ՀՀ կառավարության 27 հունվարի 2011 թ. N 75-Ն որոշման հավելված 1-ի ոռոգման ջրի համար սահմանված պահանջներին: Ստորերկրյա ջրերի բարձր մակարդակը պետք է հաշվի առնել արևային կայանի ջրահեռացման և դրենաժային համակարգի նախագծման ընթացքում:

2.6. Մթնոլորտային օդի որակի բնութագիր

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքը գտնվում է բնակավայրերից, որոնցից խոշորը Վարդենիս քաղաքն է /12550 բնակիչ 01.01.2017 տվյալներով/, 4 - 5 կմ հեռավորության վրա: Արևային կայանի շրջակայքի բնակավայրերում չեն գործում արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք մթնոլորտային օդի աղտոտման հնարավոր աղբյուրներ են: Տարածքից մոտ մեկ կիլոմետր հեռու անցնում է Վարդենիս- Մեծ Մասրիկ – Շորժա ասֆալտապատ ճանապարհը /M14/, որով երթևեկությունը ինտենսիվ չէ /մոտովրապես մեկ ավտոմեքենա

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 17

Page 18: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

րոպեյում/: Տարածքի սահմանագիծը անցնում է Սևան-Սոթք էլեկտրական երկաթուղին: Այսպիսով կարելի է նշել, որ Արևային կայանի համար հայցվող տարածքում և հարևանությամբ մթնոլորտային օդն աղտոտող ակտիվ օբյեկտներ չկան: Հաշվի առնելով քամիների վարդի արևելք-արևմուտք գերակշռող ուղղությունը, կարելի է ասել, որ հայցվող տարածքի մթնոլորտի աղտոտվածությունը նույնացվում է տարածքից արևելք գտնվող Մեծ Մասրիկի մթնոլորտային օդի աղտոտվածության հետ:

ՀՀ տարածքում օդային ավազանի ֆոնային աղտոտվածությունը վերահսկվում է ՀՀ բնապահպանության նախարարության ,,Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն,, ՊՈԱԿ-ի (,,Հայէկոմոնիտորինգ,,) կողմից:

Սակայն Մեծ Մասրիկում և շրջակայքի գյուղերում մշտական (ստացիոնար) դիտակայաններ կամ պասիվ նմուշառիչներ չեն տեղադրված և մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ ,,Հայէկոմոնիտորինգ,, -ում տվյալներ չկան:

Որոշակի պատկերացում բնակավայրերի օդային ավազանների աղտոտվածության մասին կարելի է ստանալ հաշվարկային եղանակով: Դրա համար ,,Հայէկոմոնիտորինգ,,-ը առաջարկում է համապատասխան ձեռնարկ-ուղեցույց2: Ըստ այդ ուղեցույցի մինչև 10 հազար բնակչությամբ բնակավայրերի համար, որոնց թվին են դասվում Մեծ Մասրիկը, օդի ֆոնային աղտոտվածության ցուցանիշներն են2:

• Փոշի՝ 0.2 մգ/մ3; • Ծծմբի երկօքսիդ՝ 0.02 մգ/մ3; • Ազոտի երկօքսիդ՝ 0.008 մգ/մ3; • Ածխածնի օքսիդ՝ 0.4 մգ/մ3:

Հաշվի առնելով, որ արևային կայանի համար նախատեսված տարածքը հեռու է արդյունաբերական հարթակներից և խոշոր բնակավայրերից, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՖՎ կայանքի շահագործման ընթացքում աղտոտումը գործնականում զրոյական է, օդային ավազանի աղտոտման մակարդակը կարելի է գնահատել որպես ցածր:

2.7. Աղմուկ և թրթռում

ՀՀ-ում աղմուկի մակարդակը կանոնակարգվում է «ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ» N2-III-11.3 սանիտարական նորմերով:

Աղմուկի առավելագույն թույլատրելի ցուցանիշները ըստ այդ բերված են աղյուսակ 2.5-ում:

1 EIMC N 15-1/14 ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին. Տեղեկանք, օդային ավազան, էջ 22 2 ՀՀ բնապահպանության նախարարության “Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն” ՊՈԱԿ. “ՀՀ բակավայրերի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները” ուղեցույց-ձեռնարկ: Երևան-2011

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 18

Page 19: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Աղյուսակ 2.5. ՀՀ սահմանված աղմուկի նորմերը

Ընկալիչ Ժամերը Աղմուկի առավելագույն թույլատրելի

մակարդակը dBLAEQ dBLAMAX

Բնակելի և հասարակական շենքերի մոտ

06:00-22:00 55 70

22:00-06:00 45 60

Ներկայացվող տեղանքում աղմուկի և տատանումների աղբյուր կարող են հանդիսանալ ավտոտրանսպորտային միջոցները և երկաթուղին: Ելակետային իրավիճակում հանքավայրի տարածքում աղմուկի մակարդակը ցածր է, գործնականում աղմուկի աղբյուրները մարդածին չեն /բնական ձայներ են/:

2.8. Հողի որակի բնութագիրը

Վարդենիսի տարածաշրջանին առավել բնորոշ են լեռնամարգագետնային հողերը: Այստեղ ցածր ջերմաստիճանը և ուժեղ խոնավացումը նպաստել են գաճաճ, ուժեղ ճիմ առաջացնող հացազգի տարախոտային և ընդավոր բուսական խմբավորումների զարգացմանը: Լեռնամարգագետնային հողերի մեծ մասի բուսածածկը հիմնականում օգտագործվում է անասնապահության համար՝ որպես արոտավայրեր: Լեռնամարգագետնային հողերի հումուսի պարունակությունը 13-20% է, ունեն թեթև մեխանիկական կազմ ու փխրուն կառուցվածք, միջինից ցածր կատիոնային փոխանակության ունակություն (15-20 մգ/էկվ) և թթվային ռեակցիա (pH=4,8-5,5), բարենպաստ ջրաֆիզիկական հատկություններ։

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող հողի հիմնական մասը սակայն զբաղեցնում են մարգագետնասևահողերը, որը բնորոշ է բարձր դիրք ունեցող խոնավ դաշտավայրերին ու սարահարթներին: Կան ոչ մեծ քանակությամբ ճահճացած հողեր, որոնք, այնուամենայնիվ ամռան ընթացքում ամբողջովին չորանում են ու պնդանում:

Մարգագետնային սևահողերը որպես ոչ գոտիական հողատիպ՝ ձևավորվել են բարձրլեռնային հարթավայրերում և առանձին, ոչ մեծ տարածքներով հանդիպում են Աշոցքում, Լոռիում, Շիրակում, Ապարանում և Սևանի ավազանում: Այդ հողերիի զարգացումն ընթանում է 11,5-3 մ խորության ստորերկրյա քաղցրահամ ջրերի մշտական ազդեցությամբ։ Մարգագետնասևահողային հողերին բնորոշ են կրազերծվածությունը, կնձիկահատիկային կառուցվածքը, հումուսի պարունակությունը բարձր է՝ մինչև 15 %, ունեն թույլ թթվային ռեակցիա, կատիոնային փոխանակության մեծ կլանունակություն (մինչև 57 մգ/էկվ), մեխանիկական կազմը՝ ծանր կավավազային և կավային է: Օգտագործվում են որպես վարելահողեր և խոտհարքներ:

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 19

Page 20: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքի հողի բերրի շերտի հզորությունը մեծ է՝ երբեմն գերազանցում է մեկ մետրը: Հայցվող տարածքում կատարվել է հողի բերրի շերտի հզորության քսան չափում՝ երկու տեղամասում՝ տարածքի ցածրադիր և բարձրադիր հատվածներում, հաշվարկվել է հողի բերրի շերտի միջին հզորությունը /մոտովրապես 80 սմ/, կատարվել է հողի նմուշառում, հողի նմուշներից երկու բնորոշ տարածքների համար կազմվել է երկու ներկայացուցչական նմուշներ, որի անալիզի արդյունքները ներկայացվում են հավելվածում:

ՀՀ կառավարության “Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին” 20 07 2006 թ N 1026-Ն որոշման 8-րդ հոդվածով հողի բերրի շերտը կառուցապատումից առաջ օգտահանվում և պահեստավորվում է:

Հողային աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտն անհրաժեշտ է օգտահանել ապարներից առանձին: Հողի բերրի շերտը հանվում է տարվա տաք և չոր ժամանակաշրջանում: Նախքան բերրի շերտը հանելը` կատարվում են հողի մակերեսից կոճղերի, թփերի և խոշոր քարերի մաքրման նախապատրաստական աշխատանքներ:

Օգտահանված բերրի հողի պահպանման պահանջները համաձայն ՀՀ Կառավարության 20 06 2006 թվ. N 1026 որոշման հետևյալն են.

ա/ Հողային աշխատանքների կատարման ընթացքում չօգտագործված հողի հանված բերրի շերտն անմիջապես պետք է դարսվի լայնակույտերով:

բ/ Լայնակույտերի բարձրությունը և ձևը պետք է բացառի հողատարման գործընթացների զարգացումը:

դ/Եթե հողի հանված բերրի շերտը նախատեսվում է պահել 2 տարին գերազանցող ժամկետով, ապա, ողողումը և հողմատարումը կանխելու համար, լայնակույտերի մակերևույթն ու թեքությունները պետք է ամրացվեն խոտացանքով կամ այլ եղանակներով: Թույլատրվում է լայնակույտի թեքությունների վրա ցանքսը կատարել հիդրոեղանակներով:

ե/ Հողի հանված բերրի շերտը լայնակույտերում կարող է պահվել մինչև 20 տարի:

զ/ Լայնակույտերը տեղադրվում են գյուղատնտեսության համար ոչ պիտանի տեղամասերում կամ ցածր արդյունավետություն ունեցող հանդակներում և պետք է բացառվի լայնակույտերի ջրածածկումը, աղակալումը, արդյունաբերական թափոններով և կոշտ առարկաներով, քարերով, խճով, ճալաքարով ու շինարարական աղբով աղտոտումը:

է/ Հողի բերրի շերտը մինչ օգտահանումը չպետք է աղտոտված և աղբոտված լինի արդյունաբերական և կենցաղային թափոններով, կոշտ առարկաներով, քարերով, խճով

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 20

Page 21: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

ու շինարարական աղբով, ինչպես նաև պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:

Քանի որ օգտահանման ենթակա բերրի հողաշերտի հզորությունը մեծ է՝ միջինը 80 սմ, ստացվում է օգտահանված մեծ ծավալի բերրի հող, որի պահեստավորման և պահպանման համար մեծ մակերեսներ են պետք: Բացի այդ արևային կայանի շինարարության համար խախտվող հողերի մակերեսները հիմնականում մնում են կառուցապատման տակ և այսպիսով օգտահանված բերրի հողի հիմնական զանգվածը տեղում չի օգտագործվելու ռեկուլտիվացիոն նպատակներով: Օգտահանված բերրի հողի պահեստավորման և պահեստավորված բերրի հողի պահպանության ծախսերից խուսափելու նպատակով նախապես պետք է միջոցառումներ մշակվեն օգտահանված բերրի հողի կիրառման խնդիրները լուծելու համար: /Լուծումներից մեկը կարող է լինել արևային պանելների տակ մնացող հողը չօգտահանելը՝ բացառությամբ պանելները կրող կոնստրուկցիաների հիմքերի տակ մնացող բերրի հողի: Սակայն պետք է ճշտվի այսպիսի լուծման համապատասխանությունը օրենքների և նորմատիվ փաստաթղթերի պահանջներին/:

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքի հողի սեփականատերը Մեծ Մասրիկի համայնքն է: Տարածքը ունի հողային ֆոնդի գյուղատնտեսական նպատակային նշանակություն և արոտավայրի գործառնական նշանակություն:

2.9. Կենսաբազմազանությունը

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող և շրջակա տարածքի բուսական և կենդանական աշխարհների ուսումնասիրության նպատակով առաջին փուլում կատարվել է հայցվող տարածաշրջանի կենսաբազմազանության ուսումնասիրություն գրականության և հրատարակված նյութերի հիման վրա: Այնուհետև ուսումնասիրությունները շարունակվել են դաշտային հետազոտությունների միջոցով:

Դաշտային հետազոտությունները կատարվել են բուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ն.Ստեփանյանի և կենդանաբան Ս.Հակոբյանի կողմից:

Իրականացվել է շրջագայություններ տարածքուում և շրջակայքում, կատարվել են կենդանական աշխարհի ներկայացուցիչների դիտարկում օպտիկական սարքերով, լուսանկարում, տեղադրվել են թակարդներ, ուսումնասիրվել է կենդանական աշխարհի ներկայացուցիչների կենսագործունեության արդյունքները /բներ, արտաթորանք և այլն/: Կատարվել է բուսական աշխարհի ներկայացուցիչների դիտարկում, լուսանկարում, նմուշների հավաքում և հերբարիացում: Այնուհետև հավաքած հերբարիումային նյութը հետազոտվել է լաբորատոր պայմաններում: Բույսերի տեսակները որոշելիս, օգտագործվել են “Հայաստանի Ֆլորա” (1 – 11 հատորներ, 1954-2010թթ.) աշխատությունը և այլ գրական աղբյուրներ: Դաշտային աշխատանքների փուլում ստուգվել է կաբինետային հետազոտության ընթացքում կազմված կենդանական և բուսական աշխարհների այն ներկայացուցիչների ցուցակը, որոնց ներկայությունը հնարավոր է/կամ

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 21

Page 22: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

ունի մեծ հավանականություն ուսումնասիրվող տարածքում: Կաբինետային հետազոտության փուլում կազմված կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների կազմված աղյուսակում նրանցից մի մասի ներկայությունը դաշտային աշխատանքների ընթացքում չի հաստատվել, սակայն հայտնաբերվել են այլ կենդանատեսակներ և բուսատեսակներ, որոնք ընդգրկված չէին այդ աղյուսակներում:

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքում հետազոտությունը ցույց են տվել, որ. ա/տարածքը տեղակայված չէ հատուկ պահպանվող տարածքներում և/կամ անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, բ/այն օգտագործվում է որպես արոտավայր և ամեն տարի գործնականում գերարածեցվում է, գ/ տարածքում առկա են գերխոնավ հողեր, որոնք ենթադրվում է, որ պետք է հանդիսանային ջրային ոլորտի հետ առնչվող բույսերի և կենդանիների /ջրլող թռչուններ, երկկենցաղներ, անողնաշարավորներից՝ խխունջներ, ճպուռներ և այլն/ կենսագործունեության վայրեր: Դաշտային դիտարկումներով և տեղացիներից ստացված տեղեկատվությունից պարզվեց, որ այդ հողերը գերխոնավ են ապրիլ – մայիս ամիսներին և կայուն ճահճային միջավայր չեն առաջացնում:

2.9.1. Բուսական աշխարհը

Տարածքը պատկանում է Սևանի ֆլորիստիկ շրջանին: Այն տեղակայված է լճաբերուկային նստվածքներով հարուստ Մասրիկի դաշտում: Բուսականությունը Մեծ Մասրիկի մոտակայքում տապաստանային և մարգագետնային տարրեր է պարունակում: Առանձին՝ գերխոնավ հողերում և Մասրիկ գետի ափերին կարող է հանդիպել խոնավասեր բուսականություն: Կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվել Գազ չորասեր /Astragalus xerophylus/ բուսատեսակի ներկայությունը հայցվող տարածքում: Սակայն դաշտային աշխատանքներ փուլում ՀՀ Կարմիր գրքում գրանցված որևէ բուսատեսակ հայցվող տարածքում չի հայտնաբերվել: Հետազոտված տարածքի բուսականության գերակշրող ձևն է՝ լեռնային տապաստանները և մարգագետինները: Սակայն այս տարածքում նկատվում է գերարածեցման հետևանքով առաջացած բուսածածկույթի զգալի ճնշվածություն, նոսրացում և տեսակային կազմի աղքատացում (նկ. 2.4):

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 22

Page 23: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Նկար 2.4.Մեծ Մասրիկ գյուղից հյուսիս-արևմուտք գտնվող տարածք, ընդհանուր տեսարան

Այսպես, օրինակ, կանճրակ կամ գաթի ծաղիկը (Carthamus sp., նկ. 2.5), աճելով Հայաստանի այլ վայրերում՝ չոր քարքարոտ կամ խոտածածկ լանջերին՝ հասնում է 1մ բարձության: Այստեղ այն “գաճաճ” տեսք ունի և ծաղիկներ է առաջացնում անմիջապես հողին կպած տերևավարդյակներում:

Նկար 2.5 Carthamus sp; Կանճրակ կամ գաթի ծաղիկ

Հանդիպում է նաև Հայաստանի մարգագետիններին և գետեզրերին բնորոշ՝ եղջերառվույտ եղջերավորը (Lotus corniculatus L., նկ. 2.6): Սովորաբար այս բույսը 15-40 սմ բարձրություն է ունենում: Այստեղ այն նույնպես աճում է հողին կպած:

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 23

Page 24: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Նկար 2.6. Lotus corniculatus; Եղջերառվույտ եղջերավոր

Այս տարածքում աճում է՝ հողի վրա փռված եզնարգելը (Ononis arvensis L.), խատուտիկը , հանդիպում է նաև հալևորուկը (Senecio sp.,):

Երբեմն տեղայնքում աճում է երեքնուկ փքվածը (Trifolium tumens Stev. ex M. Bieb., նկ.2.7)՝ անտառային, մարգագետնային կամ ճահճային բուսականությանը բնորոշ բուսատեսակ:

Նկար 2.7. Trifolium tumens Stev. ex M. Bieb; Երեքնուկ փքված

Ինչպես կարելի է տեսնել ստորև բերված լուսանկարում, գերարածացման պատճառով այս տեղանքի շատ հատվածներում հողը գրեթե զուրկ է բուսածածկույթից (նկ. 2.8):

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 24

Page 25: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Նկար 2.8 Հողի դեգրադացիան գերարածեցման պատճառով

Հետազոտված տարածքի երրորդ տեղամասում բուսականության գերակշրող ձևն է՝ լեռնային մարգագետինը (նկ. 2.9): Շատ են նաև տապաստաններին բնորոշ տարրեր: Գերարածացման երևույթը արտահայտված է, բայց, նախորդ տեղանքի համեմատ՝ ավելի փոքր չափով:

Նկար 2.9. Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքի երրորդ տեղամասի

համայնապատկեր

Տարածված բույսերից է այստեղ խոզանափուշը (Cousinia sp., նկ.2.10 ):

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 25

Page 26: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Նկար 2.10. Cousinia sp; խոզանափուշ

Առանձին “կղզյակներով” աճում է օշինդր ավստրիականը (Artemisia austriaca):

Տեղայնքում բավականին տարածված է՝ չորային վայրերին բնորոշ, եղեսպակ հաբեշականը (Salvia aethiopis L.): Մարգագետնային տարրերից է՝ հազարատերևուկ Նեյլրեյխիին (Achillea neilrechii A. Kerner): Հանդիպում է մարյամախոտը կամ լերդախոտ ալեհերը (Teucrium polium L.); սիբեխ սովորականը (Falcaria vulgaris L.) և այլն:

6.9.2. Կենդանական աշխարհ

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքը մոտիկ է ,,Սևան,, ազգային պարկի ,,Գիլլի,, արգելոցին (6,3 կմ) և կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվում բազմաթիվ կենդանատեսակների, մանավանդ թռչունների, հավանական ներկայությունը այդ տարածքում: Դաշտային աշխատանքների փուլում պարզվեց, որ տարածքը ամեն տարի գերարածեցվում է, որի հետևանքով տարածքի բուսական աշխարհը խիստ աղքատիկ է: Տարածքը ունի հարթ, միապաղաղ լանդշաֆտ, չկան հարմար բնադրավայրեր ու կենսագործունեության բավարար պայմաններ վերհիշյալ կենդանատեսակների համար: Դաշտային աշխատանքների ընթացքում Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ չեն հայտնաբերվել։ Հավանականություն կա, որ հայցվող տարածքը ընգրկում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված որոշ թռչունների կենսագործունեության տարծքը, այնուամենայնիվ հետազոտված տարածքում այդ թռչունների համար բնադրավայրի պայմանները բացակայում են։ Հայցվող տարածքների կառուցապատումը չի կարող էական ազդեցություն թողնել այդ թռչունների թվաքանկի և կենսամիջավայրի վրա։

Հետազոտված տարածքը հարակից է Մասրիկ գետին, որի ափերին հայտնաբերվել է տարածաշրջանին բնորոշ երկկենցաղներից փոքրասիական գորտը և լճագորտը: Հնարավոր է, որ այդ կենդանիները բազմացման շրջանը անցկացնեն հետազոտվող տարածքի գերխոնավ տեղամասերում, որոնք սակայն, ամռան ամիսներին չորանում են ամբողջովին: Տարածքում հայտնաբերվել են 5 տեսակի մողեսներ, մանր կրծողներ,

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 26

Page 27: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

թռչուններ: Միջատներից հայտնաբերվել ուղղաթևավորների մի քանի տեսակներ, թաղանթաթևավորներ, թեփուկաթևավորներ: Հազվադեպ հանդիպում են մրջնաբներ։

Ստորև ներկայացված է դաշտային աշխատանքների արդյունքում հայտնաբերված կենդանատեսակների աղյուսակը:

Աղյուսակ 2.6: Հայտնաբերված կենդանատեսակների աղյուսակը Դաս Կարգ Ընտանիք Ցեղ Տեսակ Հայերեն

Անվանում Amphibia Anura Ranidae Rana ridibunda Լճագորտ

Amphibia Anura Ranidae Rana macrocnemis Փոքրասիական Գորտ

Reptilia Squamata Lacertidae Darevskia raddei Ռադդեի ժայռային մողես

Reptilia Squamata Lacertidae Darevskia unisexualis Միասեռ ժայռային մողես

Reptilia Squamata Lacertidae Lacerta agilis Ճարպիկ մողես Reptilia Squamata Lacertidae Lacerta media Միջին մողես Reptilia Squamata Lacertidae Lacerta strigata Զոլավոր մողես Aves Galliformes Phasianidae Coturnix coturnix Սովորական լոր

Aves Passeriformes Corvidae Pica pica Սովորական կաչաղակ

Aves Passeriformes Turdidae Turdus torquatus Սպիտակախածի կեռնեխ

Aves Cuculiformes Cuculidae Cuculus conorus Սովորական կկու Aves Passeriformes Corvidae Corvus monedula Սովորական ճայ Aves Passeriformes Passeridae Passer domesticus Տնային ճնճղուկ Aves Accipitriformes Accipitridae Buteo buteo Մեծ ճուռակ Aves Apodiformes Apodidae Apus apus Սև մանգաղաթև

Mammalia Rodentia Cricetidae Microtus arvalis Սովորական դաշտամուկ

Նկար 2.11. Marsh Frog; Լճագորտ Նկար 2.12. Radde's Lizzard; մոխես Նկար 2.13.Eurasian Magpie; կաչաղակ

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 27

Page 28: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Նկար 2.14. Ուղղաթավոր; Նկար2. 17. Թեփուկաթևավոր; Նկար 2.16. Մրջնաթմբեր:

2.9.3. Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող տարածքի հարևանությամբ է գտնվում ,,Սևան ազգային պարկը,,: Այն զբաղեցնում է Սևանա լճի ամբողջ հայելին և ափամերձ տարածքները: Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա:

Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո: Ստեղծվել է 1978 թ մարտի 14- ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ:

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը իրականացնում է «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այն շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

Մասրիկ 1 արևային կայանի համար հայցվող հողատարածքը ուղիղ գծով հեռու է “Գիլլի” արգելոցից 6.3 կմ և ագելոցից բաժանված է վարելահողերով և արոտավայրերով:

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 28

Page 29: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Մասրիկ1 արևային կայանի համար հայցվող տարածքում և նրա մոտիկ տարածքներում չկա ՀՀ կառավարության, “ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին” 14.08.2008թ. N 967-Ն որոշմամբ հաստատված բնության հուշարձան:

2.10. Պատմամշակութային միջավայր Գեղարքունիքի մարզը, նաև Վարդենիսի տարածաշրջանը հարուստ է պատմության

և մշակույթի հուշարձաններով: Այդ հուշարձանները ներկայացնում են տարածշրջանում հայտնի աշխարհիկ և հոգևոր գործառնություն ունեցող հուշարձանների բոլոր տեսակները: Դրանք են հնագույն բնակատեղիներ, քարեդարյան կացարաններ, միջնադարյան գյուղատեղիներ, պաշտպանական, հոգևոր, տնտեսական կառույցներ, գերեզմանոցներ, կոթողներ և խաչքարեր և այլն: Ժամանակագրական առումով նրանք ընդգրկում են Ք. ա. 15-րդ հազարամյակից, այսինքն քարե դարից մինչև մեր ժամանակները: Պատմության և մշակույթի հուշարձանների հարուստ ժառանգություն ունի ազդակիր համայնքներից մանավանդ Մեծ Մասրիկը: Գյուղի տարածքում կան հինգ պատմական գերեզմանոցներ, որոնցից առավել նշանավորն է 15-17 դդ տեղի իշխանական գերդաստանի Մելիք – Շահնազարյանների տոհմական գերեզմանոցը և 881 թվով թվագրված բարձրադիր խաչքարը /երկրորդ ամենահին թվագրված խաչքարն է/: Աղյուսակում ներկայացվում է ՀՀ կառավարության 09 01 2003 թ. N80 որոշմամբ /,,Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին,, / հաստատված Մեծ Մասրիկ գյուղի հուշարձանների ցուցակը:

Աղյուսակ 2.7. Մեծ Մասրիկ գյուղի պատմամշակույթային հուշարձաններ ցուցակը

Հուշարձանի անվանումը Դարը (ժամանակը)

Տեղադիրքը Ծանոթագրություն

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 9-17-րդ դդ. հս-աե մասում

-

խաչքար 881 թ. - - խաչքար 9-10-րդ դդ. - վերնամասը` կոտրված

խաչքար 10-11-րդ դդ. - վերնամասը` կոտրված

խաչքար 11-րդ դ. - պատվանդանին

խաչքար 11-րդ դ. - անմշակ պատվանդանին

խաչքար 11-րդ դ. անմշակ պատվանդանին

խաչքար 12-րդ դ. կանգնեցրած գետնին

խաչքար 13-14-րդ դդ. անմշակ պատվանդանին, արձանագիր

խաչքար 14-րդ դ. կանգնեցրած գետնին

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 29

Page 30: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հուշարձանի անվանումը Դարը (ժամանակը)

Տեղադիրքը Ծանոթագրություն

խաչքար 14-15-րդ դդ. ստորին մասը կոտրված

խաչքար` Եղիսաբեթի 15-16-րդ դդ. պատվանդանին, վերնամսը չի պահպանվել

խաչքար` Անի և Շահումի 1568 թ. կանգնեցրած գետնին խաչքար` Մովսեսի և Գուլումի 1571 թ. պատվանդանին խաչքար` Աբրահամի 1576 թ. վերին աջ անկյունը` կոտրված խաչքար` Ճանփաշայի և Ստեփանոսի

16-րդ դ. անմշակ պատվանդանին

տապանաքար` Հայրապետի 1568 թ. տապանաքար` Թահիրի 1581 թ. տապանաքար` Սարգսի 16-րդ դ. տապանաքար` Հովհաննեսի 16-17-րդ դդ.

տապանաքար 16-17-րդ դդ. կողերին կոտրվածքներ

տապանաքար 16-17-րդ դդ. հս-աե անկյունը` կոտրված

տապանաքար` Մելիքջանի 1638 թ. տապանաքար` Պապի, Մելիքբեկի, Ատիճանի

1683 թ.

տապանաքար 1685 թ. վերին ձախ մասը կոտրված տապանաքար` Աթարբեկի 1685 թ. տապանաքար` Ջանիբեկի 1692 թ. ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 9-17-րդ դդ. աե մասում Մասրիկ գետի աջ

ափին, գործող գերեզմանոցի տարածքում

խաչքար 11-րդ դ. հս մասում կանգնեցված գետնին խաչքար 11-րդ դ. հս մասում կանգնեցված գետնին

խաչքար 12-13-րդ դդ. հս մասում ընկած գետնին

խաչքար 14-րդ դ. հս մասում տեղադրված հորիզոնական դիրքով որպես տապանաքար

խաչքար 14-15-րդ դդ. հս մասում տեղադրված հորիզոնական դիրքով որպես տապանաքար

խաչքար 1600 հս մասում ընկած գետնին

խաչքար` Նովաղին 1620 թ. հս մասում ընկած գետնին

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 10-17-րդ դդ. կենտրոն Մարիամ Կուրդյանի տնամերձի տարածքում

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 12-19-րդ դդ. հս մասում դպրոցի մոտ, Ռաֆիկ Պողոսյանի տնամերձի տարածքում

խաչքար 12-13-րդ դդ. ընկած գետնին

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ. ՄԵԼԻՔ – ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՏՈՒՆԸ

16-17-րդ դդ. կենտրոն

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 30

Page 31: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հուշարձանի անվանումը Դարը (ժամանակը)

Տեղադիրքը Ծանոթագրություն

խաչքար 15-16-րդ դդ. կանգնեցրած գետնին

խաչքար 16-րդ դ. վերնամասը` կոտրված խաչքար 1571 թ. վերին կեսը չի պահպանվել,

թվակիր խաչքար` Մելիք բեկի 1578 թ. երկաստիճան պատվանդանին խաչքար` Աբաս բեկի 1641 թ. ընկած գետնին խաչքար` Յավրի բեկի և Գուլասարի 1656 թ. պատվանդանին խաչքար` Միրզայի 1698 թ. պատվանդանին, վերնամասը`

չի պահպանվել տապանաքար` Բաբաջանի 16-17-րդ դդ.

տապանաքար 16-17-րդ դդ.

տապանաքար 16-17-րդ դդ. ձիակերպ

տապանաքար` Մարիանի 1670 թ. տապանաքար 1682 թ. տապանաքար 1685 թ. տապանաքար` Պապամի 1713 թ. ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ՍԸՐԽԱՆԱ» 10-17-րդ դդ. 2 կմ ամ ամ պատին ամ պատին ամ պատին գյուղի հվ եզրին, գյուղ մտնող

ճանապարհից ձախ

ամ պատին ամ պատին ամ պատին Մասրիկ գետի աջ ափի բարձունքին

խաչքար 1539 թ. ագուցված ամ պատին, արձանագիր

խաչքար` Էմկարի 1551 թ. եկեղեցուց հվ, ընկած գետնին

խաչքար 1539 թ.

խաչքար` Էմկարի 1551 թ. ամ պատին խաչքար 1539 թ. ամ պատին

խաչքար` Էմկարի 1551 թ. աե մասում աե եզրին, ընկած գետնին, թվակիր, ունի լայնական ճաք

խաչքար 1539 թ. գ. մ. ճանապարհի եզրին, գյուղի պատմական գերեզմանոցից հվ

2.11. Ծրագրի տեղամասի սոցիալական միջավայրը Ելակետային տվյալների համար տեղեկատվությունն առաջին հերթին ձեռք է

բերվել հետևյալ աղբյուրներից • ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն • ՀՀ կառավարության պաշտոնական վեբ կայք

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 31

Page 32: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

• Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի 2015թ-ի վերլուծությունը (ազգային վիճակագրական ծառայություն)

2.11.1. Սոցիալ-դեմոգրաֆիական պատկերը և կենսամակարդակը

Այս տեղանքը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Հայաստանի արևելյան մասում՝ սահմանակցելով Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյան շրջանին: Զբաղեցնելով 5349 ք.կմ տարածք՝ Գեղարքունիքը ՀՀ-ն խոշորագույն մարզն է: Վերջինիս տարածքի շուրջ 1278 ք.կմ զբաղեցնում է Սևանա լիճը՝ Կովկասի ամենամեծ լիճն ու մարզի խոշոր զբոսաշրջային գրավչությունը: Համաձայն 2011թ. իրականացված մարդահամարի պաշտոնական տվյալների՝ Գեղարքունիքի բնակչությունը կազմում է 235075 (119180 տղամարդ և 115895 կին) մարդ, որը ՀՀ ողջ բնակչության 7.8%-ն է: Քաղաքային բնակչությունը կազմում է 71423 (30.4%) մարդ, իսկ գյուղականը՝163652 (69.6%): Մարզն ունի 5 քաղաքային և 87 գյուղական համայնքներ: Խոշորագույն քաղաքային համայնքը մարզկենտրոն Գավառն է 20,765 բնակչությամբ: Քաղաքային համայնքներն են՝ Սևանը, Մարտունին, Վարդենիսը և Ճամբարակը: 9,880 բնակչությամբ Վարդենիկը Գեղարքունիքի, ինչպես նաև Հայաստանի խոշոր գյուղական համայնքներից է: Գեղարքունիքի տնտեսությունն ունի գերազանցապես գյուղատնտեսական ուղղվածություն՝ ներառելով հողագործությունն և անասնապահությունը:

Այն կազմում է Հայաստանի գյուղատնտեսական տարեկան համախառն արտադրանքի18%-ը: Մարզի ընդհանուր տարածքի շուրջ 65%-ը վարելահողեր են: Շուրջ 60000 գյուղացիական տնտեսություններ շահագործվում են մասնավոր սեկտորի կողմից: Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլն ու հացահատիկը: Ձկնորսությունն ու ձկնաբուծությունը ևս գերիշխող են մարզում: Վերջերս նշանակալիորեն զարգացել է մեղվապահությունը:

Մեծ Մասրիկը Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքններից է և զբաղեցնում է 36քմ տարածք: Համայնքն ունի հիմնական և ավագ դպրոց, 2 մանկապարտեզ, բժշկական կենտրոն, ալրաղաց, հյուրանոց, գազակայաններ, 10 առևտրի կենտրոն, օդերևութաբանական կայան, ոռոգման համակարգ: Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տվյալների՝ բնակչությունը կազմում է 3428 մարդ: Նրանք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ:

2.11.2. Խոցելի խմբեր

Ուսումնասիրվող տարածքում հայտնաբերվել են հետևյալ խոցելի խմբերը.

• Աղքատ տնային տնտեսություններ-Համաձայն Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական վեբ կայքում օգոստոս ամսին ներկայացված տեղեկատվության՝ Մեծ Մասրիկում խոցելի ընտանիքների գնահատման համակարգում (ԽԸԳՀ) հաշվառված է 100 տնային տնտեսություն: Նրանք ստանում են միջինում 34250.00 դրամ (նվազագույնը՝ 24000.00 դրամ, առավելագույնը՝ 63000.00 դրամ) ընտանեկան նպաստ, այն պարագայում, երբ նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում կազմում է 55000.00 դրամ: Հաշվի առնելով, որ 3428 մարդը 857 տնային տնտեսություն է (մեկ

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 32

Page 33: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

տնային տնտեսությանը՝ 4 անձ), ապա Մեծ Մասրիկի ընդհանուր տնային տնտեսությունների 11.6%-ն աղքատ է: Բացի ընտանեկան նպաստից՝ 21 տնային տնտեսություն լրացուցիչ ստանում է 18000.00 դրամ սոցիալական նպաստ, որոնցից 14 տնային տնտեսություն գլխավորում են կանայք, իսկ 6 տնային տնտեսություն` տղամարդիկ:

• Կանանց և տարեցների կողմից ղեկավարվող տնային տնտեսություններ-Միայնակ և ամուսնալուծված կանանց և տարեցների կողմից ղեկավարվող տնային տնտեսություններն առավել խոցելի մարդկանց շարքում են: Տարաբնակեցման առաջացման պարագայում, որպես խոցելի խումբ, նրանք աջակցություն կստանան:

Երբեմն խոցելի մարդիկ որոշակի սահմանափակում ունեն իրենց բողոքներն ու դժգոհությունները հանրորեն բարձրաձայնելու հարցում և հաճախ չեն դիմում իրավական աջակցության անգամ, երբ իրավիճակն անարդարացի են համարում: Առաջարկվում է, որ Ծրագրի բոլոր փուլերի ընթացքում սոցիալական մասնագետներն անհատապես ուսումնասիրեն տնային տնտեսությունների պոտենցյալ բողոքները: Հակառակ դեպքում, բազմաթիվ հիմնավորված բողոքներին երբեք անդրադարձ չեն կատարվի՝ կանխելով կենսամակարդակի ամբողջական վերականգնումը և ոտնահարելով անվտանգության սկզբունքները: Ծրագրի արդյունքում խոցելի տնային տնտեսությունների կենսամակարդակի կորստի (հողի կորուստ կամ այլ կորուստներ) պարագայում պետք է իրականացվի հատուկ կենսամակարդակի աջակցության ծրագիր՝ ինչպես սահմանված է Ծրագրի ՏՔՇ-ում և անվտանգության քաղաքականությամբ: Ինչպես առաջարկվում է գործառնական ձեռնարկ 4.12-ում, կենսամակարդակի ամբողջական վերականգնման համար խոցելի տնային տնտեսությունները, բացի դրամական փոխհատուցումից, լրացուցիչ օժանդակություն կստանան իրենց հետագա կենսամակարդակը բարելավելու համար:

3. ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

Մասրիկ 1 ՖՎ կայանի կառուցման հիմնական բնապահպանական ռիսկերը հետևայլն են`

• Կայանի և ՕԳ շինարարական աշխատանքների ընթացքում կենդանական և բուսական աշխարհի վրա ազդեցությունն անխուսափելի է:

• Կառուցվելու են նոր ճանապարհներ, որի արդյունքում բուսականությունը և որոշ կենդանիների բնակավայրեր կվնասվեն:

• Քանի որ տարածքն ունի հողի հզոր բերրի շերտ, շինարարական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ կլինի կտրել և շինհրապարակից,

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 33

Page 34: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

ավտոկայանատեղից հեռացնել հողի բերրի շերտը և պահեստավորել, որի հետևանքով այն որոշ չափով կարող է կորցնել բնորոշ հատկությունները:

• Կառաջանան փոքր քանակությամբ շինարարական թափոններ: Նախագծի հիմնական սոցիալական ռիսկերն են`

• Մոտեցման ճանապարհների կառուցման, մոդուլների, կոնստրուկցիաների և հենարանների տեղադրման, էլեկտրական լարանցումների ձգման ընթացքում հնարավոր վնասներ արոտավայրերին և անասունների ճանապարհին:

• Մերձակա բնակչությանը պատճառվող անհանգստություն` մեքենաների և

շինարարական տեխնիկայի տեղաշարժից:

• Դրական սոցիալական ազդեցությունները կապված կլինեն տարածքում նոր ծառայությունների և ենթակառուցվածքների ստեղծման և հնարավոր աշխատատեղերի բացման հետ:

• Թեկուզ տարածքում չեն հայտնաբերվել պատմական կամ մշակութային արժեքներ և ազդեցություն չի սպասվում, այնուամենայնիվ նախագծի իրականացման ժամանակ տարածքի մերձակայքում կարող են հայտնաբերվել անհայտ արժեքներ:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նախնական գնահատումը ցույց է տալիս, որ նախագիծը կունենա ցածր և միջին բնապահպանական և սոցիալական ազդեցություն, առավել ևս եթե առաջարկվող բոլոր մեղմող միջոցառումներն իրականացվեն: Նախատեսվում է որ բացասական բնապահպանական և սոցիալական ազդեցություններն կառաջանան հիմնականում շինարարական փուլում: Շահագործման փուլում, ակնհայտ է դրական ազդեցությունը, որն է` էկոլոգիապես ավելի անվնաս և հուսալի էներգիայի մատակարարում:

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Բնապահպանական միջոցառումների մանրամասն պլանը կմշակվի ՇՄԱԳ հաշվետվության կազմում, սույն նախնական գնահատման հայտում ներկայացվում են հիմնական բնապահպանական և սոցիալական միջոցառումները:

Ներկայացվող միջոցառումները թույլ կտան մեղմել հնարավոր բացասական բնապահպանական և սոցիալական ազդեցությունը կամ փոխհատուցել հասցված վնասը:

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 34

Page 35: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Աղյուսակ 4.1. Բնապահպանական և սոցիալական ազդեցությունը մեղմող հիմնական միջոցառումների պլան

Հնարավոր ազդեցություն Մեղմացնող միջոցառումներ

Պատասխանատու կողմ

Իրականացման ժամկետ

Անհանգստության պատճառում և ֆիզիկական ազդեցություն բուսական եւ կենդանական աշխարհի վրա շինարարական աշխատանքների ընթացքում

Մասրիկ 1ՖՎ կայանի բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցության նվազեցման համար արդյունավետ միջոցառումներ մշակելու համար պետք է իրականացվի տեղանքի կենսաբազմազանության ուսումնասիրություն

Իրականացման խորհրդատու (ԻԿ),

նախագծային կազմակերպություն

(ՆԿ)

Նախքան նախագծման փուլը

Նոր ճանապարհների նախագծման ժամանակ (եթե կան այդպիսիք), խուսափել առուների և գետերի վրայով անցնող տեղանքներից

ՆԿ Նախագծման փուլի ընթացքում

Շին.հրապարակների համար ընտրել նվազագույն չափերի տարածք

Շինարարության կապալառու (ՇԿ)

Շինարարության փուլի ընթացքում

Օգտագործել գոյություն ունեցող ճանապարհները, հնարավորինս վերանորոգել դրանք

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Հենասյուների տեղանքը ընտրել ճանապարհներին հնարավոր չափով մոտ

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Արգելել բույսերի հավաքումը և որսը, տեղեկացնել աշխատողներին, որպեսզի չխանգարեն կենդանիների տեղաշարժը

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Կանաչապատել վնասված տարածքները, վերանորոգել մուտքային ճանապարհները, աշխատողների ճամբարը, տարածքում տնկել տեղանքին հատուկ բուսատեսակներ

ՇԿ Շինարարության փուլից հետո

Արևային կայանի շուրջը կազմակերպել պաշտպանող կանաչ գոտի

ՇԿ Շինարարության փուլից հետո

Խնամքով վերաբերվել վերականգնված եւ նորատունկ կանաչ ՍԿ Շահագործման

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 35

Page 36: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հնարավոր ազդեցություն Մեղմացնող միջոցառումներ

Պատասխանատու կողմ

Իրականացման ժամկետ

գոտիներին փուլի ընթացքում

Խստորեն արգելել ՕԳ ուղեգծի կանաչ տարածքների պահպանման և խնամքի համար հերբիցիդների օգտագործումը

ՍԿ Շահագործման փուլի ընթացքում

Հենասյուների վրա տեղադրել թռչունների պաշտպանության սարքեր (diverter) ՍԿ

Շահագործման փուլի ընթացքում

Էրոզիայի երևույթներ

Նվազեցնել հողի բերրի շերտի հեռացումը բոլոր շինհրապարակներում և ՕԳ միջանցքում

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Հողի բերրի շերտի ետլիցք , շինարարական աշխատանքների ավարտից և աշտարակների տեղադրումից հետո ՇԿ

Շինարարական աշխատանքներից հետո

Բերրի հողը պահեստավորել հատուկ վայրում և պայմաններում, համաձայն ՀՀ կառավարության 2 նոյեմբերի 2017 թվականի N 1404-Ն որոշման պահանջների

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Մոտեցնող ճանապարհների համար հակաէրոզիոն միջոցառումների իրականացում • Ծածկել հողի մակերեսային շերտը • Կանխել մակերևութային ջրերի արտահոսքը

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Բացառել Մեծ Մասրիկ գետի և մոտակա հողատարածքների դրենաժային ջրանցքներ շրջակայքում կամ զառիթափ լանջերին հանված գրունտի պահեստավորումը:

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Ավելցուկային գրունտը և հողը պետք է հավաքել, պահեստավորել, ծածկել հողի բերրի շերտով

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Խուսափել ջրահոսքերի մոտակայքում շինարարությունից ՇԿ Շինարարության

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 36

Page 37: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հնարավոր ազդեցություն Մեղմացնող միջոցառումներ

Պատասխանատու կողմ

Իրականացման ժամկետ

փուլի ընթացքում

Իրականացնել մշտապես օգտագործվող ճանապարհների դրենաժի վերահսկման միջոցառումներ, եթե դրանք գտնվում են զառիթափ կամ էրոզիայի հակված գոտիներում

ՍԿ Շահագործման փուլի ընթացքում

Հողի և ջրի աղտոտվածության հետ կապված գործունեություն

Բոլոր տրանսպորտային միջոցների և սարքավորումների կանոնավոր տեխնիկական սպասարկում համապատասխան կենտրոններում

ՍԿ Շինարարության փուլի ընթացքում

Շինարարական և տրանսպորտային միջոցները պետք է լվացվեն և սպասարկվեն շինհրապարակից դուրս՝ մասնագիտացված լվացման կետերում և տեխնիկական սպասարկման կայաններում

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Պահել բոլոր հեղուկ նյութերը և քսանյութերը (օր.` վառելանյութ, մեքենայի յուղ և այլն) փակ տարաներում, ծածկի տակ

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Մոդուլներից տեղումների հոսքի հեռացման համար կազմակերպել դրենաժային համակարգ

Օպերատոր Շահագործման փուլի ընթացքում

Թափոնների կառավարում

Թափոնների կառավարման պլանի մշակում ԲԱԱ Կառավարման պլանի շրջանակներում, հաշվի առնելով հետևյալ սկզբունքները` (i) թափոնների կառավարման հիերարխիա` խուսափել-նվազեցնել-վերաօգտագործել-վնասազերծել- հեռացնել (ii) թափոնների առանձնացում, (iii) նվազեցնել շինարարական թափոնները` ճիշտ տեխնիկական պլանի միջոցով (iv) անձնակազմի վերապատրաստում

ԻԽ, ՆԿ Նախագծման փուլի ընթացքում

Պահել բոլոր վտանգավոր թափոնները (օր.` յուղ, վառելանյութ, արտահոսքերից աղտոտված հող և այլն) համապատասխան կազմակերպված պահեստներում

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 37

Page 38: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հնարավոր ազդեցություն Մեղմացնող միջոցառումներ

Պատասխանատու կողմ

Իրականացման ժամկետ

Հավաքել բոլոր տեսակի թափոնները, այդ թվում ՝ կենցաղային և սանիտարական: Համաձայնեցնել համայնքային իշխանությունների հետ թափոնների հեռացման նպատակով կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու հարցը

ՇԿ, օպերատոր

Շինարարության և շահագործման փուլերի ընթացքում

Լանդշաֆտի և տեսանելի պատկերների փոփոխություններ

Բանվորական ճամբարների ապամոնտաժում եւ տարածքների լանդշաֆտի վերականգնում

ՇԿ Շինարարական աշխատանքներից հետո

Աղմուկ

Տրանսպորտային միջոցների կառավարման օպտիմալացում՝ խուսափելու համար բեռնատար փոխադրամիջոցների ավելորդ երթևեկությունից

ՇԿ, օպերատոր

Շինարարության և շահագործման փուլերի ընթացքում

Բեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացնել միայն ցերեկային ժամերին

ՇԿ, օպերատոր

Շինարարության և շահագործման փուլերի ընթացքում

Նվազեցնել մեքենայի արագությունը (պահպանել նախատեսված արագությունը) բնակեցված տարածքներում

ՇԿ, օպերատոր

Շինարարության և շահագործման փուլերի ընթացքում

Շինարարական տեխնիկայի և այլ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայություների կանոնավոր իրականացում

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Պատմական և մշակութային վայրերի հնարավոր ռիսկերը

Պատահական գտածոյի գործընթացների իրականացում և աշխատողների վերապատրաստում

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Պատահական գտածոյի մասին անմիջապս տեղեկացնել ՀՀ Մշակույթի նախարարություն , Պատմության և Մշակույթի

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 38

Page 39: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հնարավոր ազդեցություն Մեղմացնող միջոցառումներ

Պատասխանատու կողմ

Իրականացման ժամկետ

հուշարձանների պահպանության գործակալությանը ՀՀ Պատմության և Մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչների հետ համաձայնեցնել աշտարակների և նոր մուտքայն ճանապարհների գտնվելու վայրը, նախքան շինարարական փուլը

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Համոզվել, որ բոլոր աշխատողներն ունեն առողջության ապահովագրություն

ՇԿ Նախքան շին. աշխատանքները

Ապահովել սանիտարական պայմաններ՝ համապատասխան քանակության սանիտարական հարմարություններ՝ տղամարդկանց և կանանց համար առանձին

ՇԿ Նախքան շինարարական աշխատանքները

Աշխատողներին տրամադրել անձնական պաշտպանական միջոցներ

ՇԿ Նախքան շինարարական աշխատանքները

Աշտարակների, ենթակայնների վրա տեղադրել նախազգուշական նշաններ «Վտանգ հոսանքահարումից»

ՇԿ Նախքան շինարարական աշխատանքները

Աշխատողների կացարանների տրամադրումը մոտակա գյուղերում: Շինարարական ճամբարների/տնակների անհրաժեշտության դեպքում , դրանց տեղադրումը պետք է համաձայնեցվի համապատասխան մարմինների հետ

ՇԿ Նախքան շինարարական աշխատանքները

Աշխատողների վերապատրաստում բարձրության վրա աշխատելու, էլեկտրական եւ փոխադրական միջոցների անվտանգության, վտանգավոր նյութերի հետ աշխատելու, ԱՊՍ օգտագործման, վտանգավոր նյութերից խուսափելու միջոցառումների, ինչպես նաև առաջին օգնություն ցուցաբերելուեւ փրկարարական տեխնիկայից օգտվելու և

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 39

Page 40: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հնարավոր ազդեցություն Մեղմացնող միջոցառումներ

Պատասխանատու կողմ

Իրականացման ժամկետ

վթարային հակազդման վերաբերյալ և այլն

Հանրության և աշխատողների առողջության ռիսկերը

Յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է ունենա առնվազն մեկ մարդ (գերադասելի է երկու հոգի ), ով կկարողանա առաջին բուժօգնություն ցուցաբերել

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Նախագծի բոլոր տեղամասերը և բոլոր տրանսպորտային միջոցները ապահովել դեղարկղերով և կրակմարիչներով

ՇԿ Նախքան շինարարական աշխատանքները

Եթե աշխատողները գտնվում են աշխատանքային տարածքից հեռու նրանք պետք է ապահովված լինեն բջջային հեռախոսներով կամ ռադիոկապով

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Արգելել ոգելից խմիչքների օգտագործումը շինհրապարակում և աշխատանքային ճամբարում

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Շարժական կլինիկաների կառուցում շինհրապարակի աշխատողների վնասվածքների և հիվանդությունների բուժման համար

ՇԿ Նախքան շինարարական աշխատանքները

Ապահովել պատահարների դեպքում վնասված աշխատողների տեղափոխումը հիվանդանոց

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Նախքան շինարարական աշխատանքների մեկնարկը, տեղեկացնել հանրությանը նախատեսվող շինարարական գործունեության մասին

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Նախքան շինարարական փուլի մեկնարկը, հանրությանը տեղեկացնել վտանգի առկայության մասին, անվտանգության միջոցառումների եւ հարակից գյուղերում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասին

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

Իրականացնել համապատասխան անվտանգության միջոցառումներ պատահարներից և վնասվածքներից խուսափելու համար (օրինակ պահպանել արագությունը

ՇԿ Շինարարության փուլի ընթացքում

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 40

Page 41: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Հնարավոր ազդեցություն Մեղմացնող միջոցառումներ

Պատասխանատու կողմ

Իրականացման ժամկետ

հասարակական ճանապարհներին)

Օգտագործել նախազգուշական նշաններ հիմնական ճանապարհների տեսանելի տեղերում, եւ շրջակա գյուղերին կամ բնակավայրերին մոտ գտնվող աշխատատեղերի մոտ

ՇԿ

Շինարարության և շահագործման փուլերի ընթացքում

Հանրության և աշխատողների առողջության անվտանգության ռիսկերը

Տեղադրել համապատասխան ցուցանակներ աշխատատեղերի և վտանգավոր սարքավորումների մասին իրազեկելու համար՝ նախքան համապատասխան շինարարության մեկնարկը

ՇԿ Շինարարական աշխատանքներից հետո

Մշակել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակացույց

ՇԿ, ՍԿ Շինարարական աշխատանքներից հետո

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 41

Page 42: Plantilla documentos técnicos (inglés) Masrik_1 arm 18.10.18.pdf · • Սևանի մասին Հայաստանի Հանրապետության օրենք ... կրճատվել են

Մասրիկ 1 արևային կայանի տեղանքի իրադրության սխեմա

“Մասրիկ 1” ՖՎԿ. Նախնական հայտ Page 42